«Հայաստանը որևէ ներգրավվածություն չպետք է ունենա կոնֆլիկտում»․ Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի գրառումը․ «Հնդկաստանի ու Պակիստանի միջև կոնֆլիկտը սրվում է: Իսլամաբադը հայտարարել է Հնդկաստանի դեմ ռազմական գործողություն սկսելու մասին, հարվածներ հասցնելով Քաշմիրի և Փենջաբի տարածքներում գտնվող հնդկական ռազմաբազաներին, հրթիռային պահեստներին:
Ի պատասխան, Պակիստանի երեք ռազմակայանի հարվածներ է հասցրել Հնդկաստանը:
Թեև անցնող տասնամյակներին երկու երկրների միջև մինչ այդ էլ ըստ էության եղել է մի քանի խոշոր ռազմական բախում, այդուհանդերձ տեղի ունեցողը ըստ էության ամենաուժգին լարվածությունն է նրանց միջև:
Ի դեպ, Հնդկաստանի տուրօպերատորները դադարեցրել են փաթեթների վաճառքը Ադրբեջան ու Թուրքիան, քանի որ Բաքուն ու Անկարան աջակցություն են հայտնում Պակիստանին:
Հիշեցնեմ նաև, որ Հայաստանից օրերս արձագանքել էր Հայաստանի արտգործնախարարը, որը խորհրդարանում ի պատասխան պատգամավորների հարցի ասել էր, որ Երևանը դատապարտել է ապրիլի 22-ին Քաշիմիրում տեղի ունեցած ահաբեկությունը, ինչպես նաև համարում է, որ ցանկացած երկիր ունի ահաբեկությունից պաշտպանվելու իրավունք: Ըստ էության, դա բավականին «կանոնիկ», բայց թափանցիկ աջակցություն է Հնդկաստանին:
Նաև հիշեցնեմ, որ օրերս տեղեկություն եղավ մայիսի 12-ին Հայաստանի ԱԽ քարտուղարի՝ Հնդկաստան այցի մասին: Խոշոր հաշվով, դա ևս իր մեջ պարունակում է որոշակի դիրքորոշում:
Անշուշտ, այդ ամենը միանգամայն հասկանալի է, նկատի ունենալով այն կապերը, որ հատկապես ռազմա-տեխնիկական ոլորտում հաստատել են Հնդկաստանն ու Հայաստանը:
Հայաստանը բնականաբար որևէ ուղիղ ներգրավվածություն չունի և չպետք է ունենա կոնֆլիկտում, բայց նաև պետք է շարունակի աշխատանքը այն ուղղությամբ, որում ունի շահեր»։

«Ռուսաստանը երբեք չի փոխել իր դիրքորոշումը Ուկրաինայի շուրջ բանակցություններում»․ Լավրով
3914:13
«Իր խոսույթով չի տարբերվում թուրքերից»․ Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
5613:48
«Դուք այս ամբիոնից ունեցաք ֆաշիստական ելույթ»․ Քրիստինե Վարդանյան (տեսանյութ)
4813:36
«Դուք ձեր էությամբ ՀՀՇ-ական եք եղել ու դրանից սերված՝ ՔՊ-ական»․ Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
5113:24
«Քրիստինե Վարդանյանը պետք է լինի հայ քաղաքական կյանքի վերջին դաշնակցականը»․ Արման Եղոյան (տեսանյութ)
5313:12
«Սարսափում եմ պատկերացնել, թե սրանք մեր գերիների մասին ինչ են բանակցում»․ Արմեն Եղիազարյան
6112:54
«Արցախի հայությունը ՀՀ-ում պետք է ունենա մեկ հիմնական ինստիտուտ». Նարեկ Կարապետյան (տեսանյութ)
6112:42
Վահագն Խաչատուրյանը լրագրողներին խնդրել է դուրս գալ Հոգաբարձուների խորհրդի նիստից (տեսանյութ)
6212:24