«Իմպիչմենթն ածանցյալ է, կարևորը՝ ակտիվ փողոց գեներացնելն է». Սուրեն Սուրենյանց

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի ֆեյսբուքյան գրառումը. «Որպես կուսակցության ղեկավար, որը կողմ է Նիկոլ Փաշինյանի անհապաղ հեռացմանը, ես չեմ կարող դեմ լինել իմպիչմենտի գաղափարին և հարգանքով են վերաբերվում մարդկանց, ովքեր նախաձեռնել են այս գործընթացը:
Այնուամենայնիվ, իմ խորին համոզմամբ՝ իմպիչմենտը ածանցյալ է, կարևորը՝ ակտիվ փողոց գեներացնելն է ու այն պահելը:
Դրա համար քաղաքական ծրագիր, այլընտրանք է պետք, որ գոնե այս պահին չունենք՝ ինստիտուցիոնալ և բովանդակային առումով:
Ընդ որում, եթե չեղավ ակտիվ փողոց, ապա իմպիչմենտի գործընթացը չի կարող հաջողել՝ անգամ երկու ընդդիմադիր խմբակցությունների դրական մոտեցման դեպքում:
Միայն համաժողովրդական շարժումը կարող է երկու առանցքային խնդիրներ լուծել.
*առաջնորդի հարցը, ով կղեկավարի շարժումը և վարչապետի պաշտոնում կփոխարինի Փաշինյանին,
*իշխանության ներսում ճաքեր կառաջացնի, ինչը երկու տասնյակ ՔՊ-ականների կարող է ստիպել՝ միանալ Փաշինյանի անվստահության գործընթացին:
Եթե քաղաքական այլընտրանքի և ակտիվ փողոցի հարցերը լուծված չեն, իշխանությունները միշտ կարող են գտնել մի պայմանական Հովիկ Աղազարյանի, ում միջոցով կծաղրեն իմպիչմենտի գործընթացը»:

«Հաջողվեց ընտրությունները ներկայացնել որպես հայաստանցիների ընտրություն՝ Արևմուտքի և ՌԴ-ի միջև». Խոսրով Հարությունյան
2103:06
«Պահանջվում է ձևավորել պայքարի ունակ հետընտրական դաշինք»․ Արշակ Սադոյան
5202:06
«Նիկոլը մտածելու է, որ իր թիմի ներսում դավաճաններ կան, սկսելու է փնտրել նրանց»․ Վարդան Բալյան
5601:06
Դատարանը մերժել է ԲՀԿ-ի հայցերը
6701:00
«Եթե օտարերկրա գաղտնի ծառայություն լինեի, կօգտվեի այս առաջարկից»․ Անի Սամսոնյան
6900:48
«Աշխարհի առաջատար համալսարանների շրջանավարտնե՛ր, հրավիրում եմ ընդգրկվել ՀՀ Կառավարության կադրային բանկում»․ Նիկոլ Փաշինյան
5500:36
«Ընտրությունները կեղծված են «օտ ի դո», այդ թվում՝ վերջնարդյունքը»․ Հովհաննես Իշխանյան
5400:06
«Որոշ մարդիկ սեփական ամբիցիաները վեր գնահատեցին իշխանափոխության կարևորությունից»․ Մեսրոպ Առաքելյան
63Երեկ, 23:48