Դատավորը լալիս էր. «Հրապարակ»
![]() 147 Այսօր, 09:00 «Հրապարակ»-ը գրում է. «Բարձրագույն դատական խորհուրդը երեկ քննության առավ Վճռաբեկ դատարանի դատավոր Նաիրա Հովսեփյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությունը, որը ներկայացրել է արդարադատության նախարարությունը։ Նիստին դատավոր Հովսեփյանը մեկ միտք էր շեշտում, որ ինքը հերոսի մայր է, անգամ հարց տվեց նախարարության ներկայացուցչին՝ երբ է եղել Եռաբլուրում։ Մինչդեռ մեկ անգամ արդեն Նաիրա Հովսեփյանին ներել են՝ որդու հանգամանքը հաշվի առնելով: Սակայն նա այնքան խախտումներ է թույլ տվել, որ անգամ Աննա Հակոբյանի հետ մտերմությունն արդեն չի փրկում: Քննության ընդմիջումներին Հովսեփյանը լաց էր լինում՝ կարգապահականի միջնորդության այն հատվածը կարդալիս, որտեղ նշված էր, որ ինքը վարկաբեկել է դատական իշխանությունը: Ասում էր՝ ես 29,5 տարվա դատավոր եմ, հերոսի մայր, խոնարհման փոխարեն «դատում եք» ինձ։ ԲԴԽ անդամները լուռ լսում էին, երբեմն-երբեմն նախագահ Արթուր Աթաբեկյանն էր ընդհատում՝ նրբորեն նախազգուշացնելով։ Որոշումը կհրապարակվի հունիսի 2-ին։ |
10-րդ օրն է՝ փնտրում են Տիգրանին․ հավելյալ ուժեր են ներգրավվել (տեսանյութ)
2813:42«ԿԲ նախագահը միտումնավոր փորձում է ապակողմնորոշել հասարակությանը»․ Մհեր Կարագոզյան (տեսանյութ)
4313:30Հռոմի նոր պապը պատրաստվում է այցելել Թուրքիա, Ուկրաինա, Պերու
9612:57«Դուք հիմա ռեալիթի շոու եք կազմակերպո՞ւմ»․ Արման Եղոյանը՝ լրագրողներին (տեսանյութ)
8512:48«Մոսկվայի հայերը բողոքում են, որ հյուպատոսությունում իրենց բոմժի տեղ են դնում». Ոսկան Սարգսյան
10412:36Բողոքի ակցիա՝ ՀՀ-ում Վրաստանի դեսպանատան դիմաց․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
14712:12«Հաղորդում եմ ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին»․ Էդգար Ղազարյան
10612:00Վարդան Ղուկասյանը հանդես է եկել ուղերձով (տեսանյութ)
16411:30