Անչափահասներին առևանգելու փորձ կատարած անձի վերաբերյալ քրեական վարույթը հանձնվել է դատարան

ՀՀ գլխավոր դատախազությունից հայտնում են. «Դատախազը 2025 թվականի մայիսի 15-ին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան է հանձնել անչափահասներին առևանգելու փորձ կատարած անձի վերաբերյալ հաստատված մեղադրական եզրակացությամբ քրեական վարույթը:
Հիշեցնենք, որ 2024 թվականի սեպտեմբերի 26-ին Ներքին գործերի նախարարության ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում օպերատիվ տվյալներ էին ստացվել այն մասին, որ 2024 թվականի սեպտեմբերի 25-ին՝ ժամը 16։00-ից մինչև 17։00-ն ընկած ժամանակահատվածում, Ա.Ք.-ն ավտոմեքենայով Երևան քաղաքում փորձել է առևանգել երկու անչափահասի:
Նույն օրը Ա.Ք.-ն ձերբակալվել և տեղափոխվել էր ոստիկանության Մալաթիայի բաժին, նախաձեռնվել էր քրեական վարույթ:
Դատախազը 2024 թվականի սեպտեմբերի 28-ին Ա.Ք.-ի նկատմամբ հարուցել էր հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 44-191-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (անչափահասին առևանգելը) (երկու դրվագ):
2025 թվականի մայիսի 15-ին քրեական վարույթը, հաստատված մեղադրական եզրակացությամբ, հանձնվել է իրավասու դատարան»:

«Մի գյուղում, որտեղ 740 նիկոլական կա, թութը չեն կարողանում արտահանել, թափում են»․ Արամ Գևորգյան
116Երեկ, 17:30
«Մակրոնի կնիկը ջեմի համար մի 5 կիլո ծիրան էր ուզել»․ Ռուբեն Մխիթարյան
103Երեկ, 16:24
«Նիկոլ Փաշինյանն ու ՔՊ-ն լեգիտիմ չեն»․ Էդուարդ Շարմազանով (տեսանյութ)
83Երեկ, 15:12
«Երամակները և նախիրները՝ միջպետական ճանապարհին»․ Ոսկան Սարգսյան
87Երեկ, 12:06
«Վաղը ակտիվ ցիկլոնի ներթափանցում է սպասվում»․ Գագիկ Սուրենյան (տեսանյութ)
89Երեկ, 10:42
«Ձայն ուտելը քիչ ա, պետք ա մարսել»․ Մհեր Մկրտչյան
82Երեկ, 09:00
Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
71Երեկ, 08:24
«4-րդ դարում կառուցված Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցին մնացել է ջրամբարում, ավերման եզրին է»․ Նաիրի Հոխիկյան
115Երեկ, 00:42