Ծեծկռտուք և դանակահարություն՝ Վանաձորում. կա վիրավոր

Հունիսի 4-ին, վիճաբանություն, ծեծկռտուք և դանակահարություն է տեղի ունեցել Լոռու մարզում: ՀՀ ներքին գործերի նախարարության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Լոռու մարզային քրեական վարչությունում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Տարոնի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Վանաձոր քաղաքի Վարդանանց փողոցի 80 հասցեի մոտ վիճաբանություն և դանակահարություն է տեղի ունեցել։
Տեղում քրեական, համայնքային ոստիկաններն ու պարեկները հայտաբերել են «Opel» մակնիշի ավտոմեքենա: Որոշ ժամանակ անց «Վանաձոր» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվում ոստիկանության Տարոնի բաժին, որ Վանաձորի շտապօգնության հերթապահ խումբը Վարդանանց և Գարեգին Նժդեհի փողոցների խաչմերուկից դանակահարված վիճակում իրենց մոտ է տեղափոխել մի քաղաքացու:
Հիվանդանոց մեկնած ոստիկանները պարզել են, որ նույն օրը՝ ժամը 16:15-ի սահմաններում, նշված փողոցի խաչմերուկում Լոռու մարզի բնակիչներ 19-ամյա Ա. Թ.-ն, ով ավելի շատ հայտնի է «Սաշա» մականվամբ, և 32-ամյա Ա. Ն.-ն վիճաբանել են միմյանց հետ, որի ընթացքում Ա. Թ.-ն մեջքով գետնին ընկած վիճակում դանակով հարվածներ է հասցրել իր վրա ընկած և իրեն նույնպես հարվածներ հասցնող Ա. Ն.-ին:
Տեղում ոստիկաններն ու քննիչները պարզել են նաև, որ վիճաբանությանը մասնակցություն է ունեցել նաև Վանաձորում հայտնի «Ճուտո» մականվամբ 17-ամյա Ռ. Գ.-ն: Վերջինը, ինչպես նաև վիճաբանության մի քանի մասնակիցներ դեպքի վայրից դիմել են փախուստի: Այս պահին ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ հետախուզական միջոցառումներ՝ դեպքի հանգամանքերը, մասնակցիների ինքնությունը պարզելու և նրանց ու հանցագործության գործիքը հայտնաբերելու ուղղությամբ:
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

Jeland-ը կներկայացնի J6 քրոսովերի նոր տարբերակը
9920:57
Աֆղանստանի արևելքում հեղեղումների հետևանքով ավելի քան 40 մարդ է զոհվել (տեսանյութ)
30415:39
«Էփշտեյնի ենթադրյալ հանցակից Սիադին մահացած են գտել»․ #BFMTV
60013:20
Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Կրասնոդարում և Ստավրոպոլի երկրամասում գտնվող Wildberries-ի պահեստներին (տեսանյութ)
31910:23
Մեծամորում 27-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել հետիոտնի, ով հիվանդանոցում մահացել է
275Երեկ, 23:54
«Զինծառայողի մահվան դեպք է արձանագրվել․ նախաձեռնվել է քրեական վարույթ»․ ՔԿ
280Երեկ, 21:42
Իրանը հարվածել է ամերիկյան 11 բազայի
554Երեկ, 18:11
Աթենքում տղամարդը դանակով հարձակվել է զբոսաշրջիկների վրա (տեսանյութ)
843Երեկ, 14:51