Մեծամորում 27-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել հետիոտնի, ով հիվանդանոցում մահացել է

Այսօր՝ հուլիսի 21-ին, վրաերթ է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 21։00-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի 35 կմ հատվածում՝ Մեծամորում հայտնի «Արև» հանդիսությունների սրահի մոտ, Արմավիրի մարզի բնակիչ 27-ամյա Արսեն Ա․-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտնի։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն և օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը վրաերթի ենթարկվածին նախ տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել, ապա տեղափոխել «Արմավիր» բժշկական կենտրոն, որտեղ վիճակը գնահատվել է ծայրահեղ ծանր և տեղափոխել է Երևանի մասնագիտացված հիվանդանոցներից մեկը։ Վրաերթի ենթարկվածը, գիտակցության չգալով, մահացել է։ Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է մահացածի ինքնությունը։ Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։

Իսպանիայում պայթյունի հետևանքով ոստիկան է զոհվել (տեսանյութ)
20914:37
Մասիսում հայ-իրանական «դեբոշ» է եղել. «Հրապարակ»
13409:18
Թուրքիայում աճում է գործարանի պայթյունի զոհերի թիվը
357Երեկ, 17:48
Թուրքիայի մետալուրգիական գործարանում պայթյուն է տեղի ունեցել (տեսանյութ)
369Երեկ, 15:25
Կրակովում հրաձգություն իրականացրած տղամարդը մահացել է հիվանդանոցում (տեսանյութ)
587Երեկ, 11:19
ԱՄՆ-ն հարվածել է իրանական Քեշմ կղզուն
391Երեկ, 10:25
Չինաստանում բնակելի համալիրում բռնկված հրդեհի հետևանքով 14 մարդ է զոհվել (տեսանյութ)
501Երեկ, 10:19
Խոշոր ավտովթար՝ Լոռու մարզում
194Երեկ, 09:12