Սամվել Կարապետյանը «տոկի տվեց» Նիկոլ Փաշինյանին. «Հրապարակ»
![]() 438 Այսօր, 09:06 «Հրապարակ»-ը գրում է. «Մինչ Հայաստանն աղետից հինգ պակաս վիճակ է՝ Իրանում ստեղծված իրավիճակով պայմանավորված, իշխանական խմբակը շարունակում է արշավը Եկեղեցու դեմ։ Քառօրյա դադարից հետո Նիկոլ Փաշինյանը երեկ վերսկսեց Եկեղեցու դեմ արշավը և օրվա երկրորդ կեսից սկսած՝ իրար հաջորդող գրառումներ արեց, մեկը մյուսից խայտառակ՝ նախկին գրառումներից առավել անվայելուչ ու անթույլատրելի բառապաշարով։ Ակնհայտ է, որ Փաշինյանը չի մարսել հոգևորականների վերջին օրերի պահվածքը և Եկեղեցու կողքին հայության համախմբումը: Հայաստանյայց առաքելական եկեղեցուն ոչ միայն մեծ թվով անհատ գործիչներ իրենց զորակցությունը հայտնեցին, այլ նաև՝ Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը, սփյուռքյան շատ գործիչներ, անգամ իր իսկ ձևավորած Հանրային խորհրդի անդամները դատապարտեցին այդ արշավը: Բայց Փաշինյանի հոգեկան աշխարհն ուղղակի քարուքանդ եղավ Սամվել Կարապետյանի հայտարարությունից, դրանում, հավանաբար, տեսնելով նաև Ռուսաստանից հնչած նախազգուշացում։ Գաղտնիք չէ, որ Սամվել Կարապետյանը Կրեմլի հետ ուղղակի շփումներ ունի: Մեկ այլ ՔՊ-ական՝ Արմենուհի Ղազարյանը, աչքը չէր կտրում իր առջև դրված թղթից, ինչը մատնում էր, որ ուսապարկերին նախապես գրված տեքստեր էին ուղարկել, և ոմանք, գուցե համաձայն չլինելով, ստիպված էին դրանք բարձրաձայնել՝ կատարելով Փաշինյանի կամքը: Խոսեցին նաև կարկառուն ՔՊ-ականները, որոնք քննադատեցին ոչ թե հոգևորականներին, այլ՝ Սամվել Կարապետյանին: Օրինակ, Վահագն Ալեքսանյանը հիշեց, որ Հայաստանում հաճախակի են հոսանքի անջատումներ լինում, և Սամվել Կարապետյանը, որը ՀԷՑ-ի սեփականատերն է, «լավ կանի՝ դրանով զբաղվի, ոչ թե Եկեղեցու հարցերով»։ Եվ ասաց, որ Սամվել Կարապետյանն ակտիվացել է, քանի որ կառավարությունը վերջին շրջանում ՀԷՑ-ի հետ կապված կոշտ հանձնարարականներ է տվել։ Այնուհետև իշխանական լրատվամիջոցները տարածեցին, թե Փաշինյանն իբր մայիսի 21-ին հանձնարարել է պատժամիջոցներ կիրառել այդ ընկերության նկատմամբ, քանի որ երբ ինքն այցելել է թանգարան, այդ պահին հոսանքազրկվել է տարածքը։ Մանրամասները՝ թերթի համարում: |
«Համաձայն եմ Սամվել Կարապետյանի ասածների հետ»․ Ռազմիկ Ամյան (տեսանյութ)
2313:54«Ով խոչընդոտում է իշխանության հրեշավոր ծրագրին, ենթարկվում է հարձակման»․ Վահե Հակոբյան
6213:48«Քաղաքական հաշվեհարդա՞ր էր»․ լրագրողները՝ Նարեկ Կարապետյանին (տեսանյութ)
7713:36«ՀՀ իշխանությունների միջամտությունը ՀԱԵ կյանքին անընդունելի է»․ Նիկոլայ Բալաշով
9813:34«Ինչո՞ւ եք պետության փողերով «Կրթվելը նորաձև է» շարժումը ֆինանսավորում». հարց՝ Նիկոլ Փաշինյանին
12612:48«Սամվել Կարապետյանին մեղադրանք է ներկայացվել»․ Լիանա Գասպարյան (տեսանյութ)
18712:30«Նրանք չեն կարող խորանին մոտենալ». Նիկոլ Փաշինյան
13612:12Լրագրող Մերի Մանուկյանը ճանաչվել է տուժող
9211:54