«Համացանցում հրապարակված ձայնագրությունը կեղծ է՝ ստեղծված արհեստական բանականության միջոցով»․ ՔԿ
![]() 217 Այսօր, 11:54 ՀՀ Քննչական կոմիտեն հայտնում է․ «2025 թվականի հունիսի 26–ին համացանցում հրապարակված ձայնագրությունում առկա են առերևույթ փաստական տվյալներ այն մասին, որ մի խումբ անձինք, գործելով նախնական համաձայնությամբ, իրավաբանական հետևանքներ առաջացնելու նպատակով, համացանցում տեղադրել են «Նիկոլ Փաշինյանի հատուկ հանձնարարականը ԱԱԾ ու Քննչական պետերին» վերտառությամբ արհեստական բանականության միջոցով ստեղծված կեղծ ձայնագրություն, որում ՀՀ Վարչապետն իբրև թե կոնկրետ քրեական վարույթով հանձնարարություններ է տալիս ՀՀ իրավապահ մարմինների ղեկավարներին։ Դեպքի առթիվ ՀՀ գլխավոր դատախազությունից ստացված հաղորդման հիման վրա ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 364–րդ հոդվածի 2–րդ մասի 2–րդ կետով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ համակարգչային կեղծիք կատարելը)։ Կատարվում է նախաքննություն։ Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և այլ վարութային գործողություններ՝ համակարգչային կեղծիք կատարած անձանց ինքնությունը պարզելու և նրանց արարքին քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ: Քննչական կոմիտեն նախազգուշացնում է ձեռնպահ մնալ ժամանակակից տեխնոլոգիաների օգտագործմամբ համակարգչային կեղծիք տարածելու և այդ կերպ հանրությանը մոլորեցնելու և ապատեղեկատվություն տարածելու գործելաոճից»։ Աղբյուրը` ՀՀ Քննչական կոմիտե |
«Ենթադրյալ հանցանքը խոսքի ազատության մասին է»․ Արամ Վարդևանյան (տեսանյութ)
6215:30Սամվել Կարապետյանի եղբորորդին բազմաթիվ աջակիցների հետ Մայր Աթոռում է (տեսանյութ)
9915:18«Արդարադատության իրականացմանը խոչընդոտելու հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ»․ ՔԿ
14914:48ՀՅԴ երիտասարդների ակցիան՝ ի պաշտպանություն Մայր Աթոռի․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
12414:42ԱԱԾ աշխատակիցները ժողովրդի ճնշման ներքո հեռացան Վեհարանի տարածքից (տեսանյութ)
16114:06«Միքայել Սրբազանը չի թաքնվում․ ժողովուրդը թույլ չի տալիս նրան նստել մեքենան»․ Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյան (տեսանյութ)
14313:54Ֆասթ Բանկի և Fast Shift-ի աջակցությամբ իրականացվել է միջազգային մակարդակի սպորտային միջոցառում (տեսանյութ)
9313:48«Մարդկանց թույլ չեն տալիս մոտենալ Էջմիածին քաղաքին»․ Միհրան Պողոսյան (տեսանյութ)
13813:36