Ուրբաթ, 27 հունիսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +25 °C

«Ենթադրյալ հանցանքը խոսքի ազատության մասին է»․ Արամ Վարդևանյան

«Ենթադրյալ հանցանքը խոսքի ազատության մասին է»․ Արամ Վարդևանյան
171
Այսօր, 15:30

«Հաղորդագրություններին ծանոթանալով հասկացել եմ, որ խոսքը գնում է ենթադրյալ միջին ծանրության հանցանքի մասին»,- Մայր Աթոռի բակում լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Արամ Վարդևանյանը՝ անդրադառնալով Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին առաջադրված մեղադրանքին։ «Ենթադրյալ հանցանքը խոսքի ազատության մասին է։ Համարենք այն լինում է ցնցող, սուր խոսք, բայց Եվրոպական դատարանի նախադեպային ողջ իրավունքը մեզ հուշում է, որ դա թույլատրելի է։ Այսինքն՝ այստեղ մի ընտրություն կա, եթե ընտրում ես ժողովրդավարության ճանապարհը, ապա խոսքի ազատությունն ամենակարևոր արժեքն է, եթե ընտրում ես բռնապետության ճանապարհը, ապա խոսքի ազատությունը եթե իրականացնում ես սուր ձևով, ապա պետք է ականատես լինենք հազարավոր իրավապահների, այն էլ՝ Վեհարանում, այն էլ երբ տվյալ դեպքում խոսում ենք Սրբազան հոր մասին․․․Սա իսկապես աբսուրդ է, իրավական որևէ տրամաբանություն չունի»,- ասաց Վարդևանյանը։ Նրա խոսքով իրավական առումով լուծումը տեսնում է վարույթի կարճումը։ Փաստաբանն անդրադառնալով նրան, որ իրավապահները հեռացան Մայր աթոռից՝ խուսափելով բախումներից, ասաց որ իրավապահների համար էլ կան կարմիր գծեր

«Ենթադրյալ հանցանքը խոսքի ազատության մասին է»․ Արամ Վարդևանյան