Շաբաթ, 13 դեկտեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +5 °C

«Չե՛ք գնալու»․ քաղաքացիները թույլ չեն տալիս Միքայել Սրբազանին՝ գնալ ՔԿ

«Չե՛ք գնալու»․ քաղաքացիները թույլ չեն տալիս Միքայել Սրբազանին՝ գնալ ՔԿ
273
Ուրբաթ, 27 հունիսի, 2025 թ., 15:48

ՀԱԵ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանը դուրս եկավ Վեհարանից իր փաստաբան Արա Զոհրաբյանի հետ, վերջինս ամփոփելով կատարվածը, հայտնեց, որ իրենք մեկնում են Քննչական կոմիտե․ «Ինքներս մեկնում ենք Քննչական կոմիտե՝ ներկայանալու և քրեադատավարական գործողություններին մասնակցելու։ Մեքենաներով շարժվում ենք Մամիկոնյանց փողոց՝ Քննչական կոմիտե»,- ասասց Փաստաբանը։
Հիշեցնենք ոստիկանական հսկայական ուժեր էին եկել Մայր Աթոռ՝ Միքայել Սրբազանին ձերբակալելու, սակայն հավաքված ժողովուրդն ու հոգևորականները թույլ չտվեցին։ Ուժայինները բախումներից խուսափելու համար հեռացան Մայր Աթոռից։ Սակայն ԱԱԾ-ն հայտարարություն տարածեվ՝ կոչ անելով Սրբազանին ներկայանալ Քննչական։
««Մասկի շոուն» չստացվեց։ Հիմա հասկացել են և նահանջել են։ Դրա համար ավելորդ է թույլ տալ, որ նորից պղծեն Մայր Աթոռը։ Ես որևէ բանից չեմ վախենում, շինծու մեղադրանք է, ասել եմ լավ եմ արել, չեմ թաքնվում։ Խնդրանքս է թողնեք, որ նստեմ մեքենա և փաստաբանի հետ գնամ Քննչական կոմիտե»,- ասաց Միքայել Սրբազանը։
Հավաքվածները նրա անունն են վանկարկում և թույլ չեն տալիս, որ նա գնա ՔԿ։

«Չեք գնալու»․ քաղաքացիները թույլ չեն տալիս, որ Միքայել Սրբազանը գնա Քննչական կոմիտե