Ուրբաթ, 27 հունիսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +28 °C

Միքայել Սրբազանին ձերբակալելու որոշում է կայացվել․ ուղիղ միացում՝ Մայր Աթոռից

Միքայել Սրբազանին ձերբակալելու որոշում է կայացվել․ ուղիղ միացում՝ Մայր Աթոռից
153
Այսօր, 11:00

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի պաշտպան Միհրան Պողոսյանը Մայր Աթոռի բակում լրագրողներին հայտնեց, որ ԱԱԾ աշխատակիցներն այս պահին գտնվում են Վեհարանի ետնամասում։
Հիշեցնենք, որ Շիրակի թեմի Առաջնորդարանում քննչական գործողություններ էին ընթանում՝ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի վերաբերյալ հարուցված քրեական վարույթի շրջանակներում: Շիրակի թեմի առաջնորդն այս պահին Մայր աթոռ Սուրբ Էջմիածնում է, նախագահում է Քահանայից ժողովը։
Փաստաբանները նրան են փոխանցել տեղեկությունը, որ կա Քննչական կոմիտեի քննիչի՝ Սրբազանին ձերբակալելու և կալանավորման ներկայացնելու որոշում։ «Այս քրեական գործը հարուցվել է ՆԳՆ համապատասխան հաղորդման հիման վրա 2025 թվականի հունիսին։ Վարույթը նախաձեռնվել է իբրև իշխանությունը զավթելու և սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված կոչեր անելու համար։ Ակնհայտ է, որ սա հակաեկեղեցական գործընթացների շրջանակում է կատարվում։ Ընթացակարգը այսպես է լինելու․Միքայել սրբազանը եթե ներկայանա ՔԿ, պետք է իրենք միջնորդություն ներկայացնեն դատարան՝ կալանքի հարցը լուծելու համար։ Դրանից հետո դատարանը կորոշի։ Ուզում եմ տեղեկացնեմ, որ Միքայել սրբազանին պաշտպանելու համար փաստաբանական խումբ է ձևավորված»,- ՔԿ–ից ուղարկված փաստաթուղթը ընթերցեց փաստաբան Արա զոհրաբյանը։
«Սրբազան, մի գնացեք, թող գան զոռով տանեն, թող փորձվեն, մենք Ձեր կողքին ենք»,- նրան ասացին հոգևորականները։
Հիշեցնենք՝ երեկ հայտնի դարձավ, որ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի դեմ քրեական վարույթ է նախաձեռնվել։ Աջապահյանը մեղադրվում է «իշխանությունը զավթելու, տարածքային ամբողջականությունը խախտելու, ինքնիշխանությունից հրաժարվելու կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչեր անելու» համար։

Միքայել Սրբազանին ձերբակալելու որոշում է կայացվել
Միքայել Սրբազանին ձերբակալելու որոշում է կայացվել․ ուղիղ միացում՝ Մայր Աթոռից