Ուրբաթ, 27 հունիսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +25 °C

«Բա գիտեիք՝ եկեղեցու պատերի հետևից ինչ ուզեք, կանե՞ք»․ Աշոտ Փաշինյան

«Բա գիտեիք՝ եկեղեցու պատերի հետևից ինչ ուզեք, կանե՞ք»․ Աշոտ Փաշինյան
328
Այսօր, 16:06

ՀՀ վարչապետի որդին՝ Աշոտ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Բա գիտեիք՝ եկեղեցու պատերի հետևից ինչ ուզեք, կանե՞ք։
Մարդիկ կգործուղեք մասշտաբային արյունահեղություններ կազմակերպելու, ռազմական հեղաշրջումների, փողոցները արյամբ լցնելու կոչեր կանեք ու, Աստծո անունը տալով, արդարադատությունից կխուսափե՞ք։
Աստված, կրոնը ձեր համար մարդասպանություն արդարացնելու միջոց ա մենակ։
Էն, ինչ անումա պետությունը, ավելի քան իրավաչափ ա, արդարադատության ուղիղ պահանջ։
Շատ ավելին պետք է անեն, մասշտաբային մարդասպանությունների կազմակերպման բոլոր ուղիղ մասնակիցները պետք ա ձերբակալվեն։
Բոլոր նրանք, ովքեր հավանականորեն կարող են կամ կարող էին մասնակցել, խիստ հսկողության տակ պետք ա լինեն։
Պետության արածը նույնիսկ բավարար չի։ Ու էստեղ չկա ոչ մի քաղաքական բովանդակություն։ Սա քաղաքականություն լինել չլինելու հարցն է ընդհանրապես։
Պետությունը պարտավոր է, իմ առաջ, հանրության, երեխաների, բոլորիս առաջ պարտավոր է հստակ արձագանքել սրան։ Էս մասշտաբի արյունահեղություններ կազմակերպող որևէ անձ չի կարող ազատ շրջել մեր փողոցներով։
Որևէ կազմակերպություն չի կարող գոյություն ունենալ։
Քաղաքականությամբ կզբաղվենք էն ժամանակ, երբ Հայաստանում կլինի իրավակարգ, ոչ թե էն պայմաններում, երբ Երևանի փողոցներով քայլող յուրաքանչյուր ոք մահվան ուղիղ սպառնալիքի ներքո է»։

Աղբյուրը`   Աշոտ Փաշինյան