Էդմոն Մարուքյանը նամակ է հղել Ուրսուլա ֆոն դեր Լայենին և Անտոնիու Կոշտային

«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանի սոցցանցային գրառումը. «Ես հույս ունեմ, որ Եվրոպական հանձնաժողովի նախագահը և Եվրոպական խորհրդի նախագահը Հայաստանում մարդու իրավունքների և ժողովրդավարության վերաբերյալ զրույց ունեցել են ՀՀ վարչապետի հետ։ Շատ կարևոր է, որ ԵՄ-ի առջև ստանձնած մեր պարտավորությունների շրջանակներում այդ հարցերը բարձրացվեն, որովհետև Հայաստանի Հանրապետությունը չի կարող շեղվել ժողովրդավարական ուղուց։ Դրա մասին խոսում են նաև իշխանությունները, բայց գործնականում արդեն իսկ
շեղվել է։
Մենք այս հարցերը բարձրաձայնում ենք, որպեսզի որևէ մեկը այստեղից չկարողանա թոզ փչել մեր գործընկերների աչքերին, թե իբր Հայաստանը սուպերժողովրդավարական երկիր է, սակայն ներսում ոտնահարվեն մարդու իրավունքները և խախտվեն իրավական պետության հիմնարար սկզբունքները։
ՀՀ կառավարությունը իր միջազգային գործընկերներին ներկայացնում է իրավիճակը այնպես, իբր իրենք հավատարիմ են ժողովրդավարության սկզբունքներին և իրականացնում են բարեփոխումներ։ Տվյալ պարագայում քաղաքացիական ինստիտուտները և ընդդիմության ներկայացուցիչները պետք է օբյեկտիվ ներկայացնեն երկրում տեղի ունեցող գործընթացները։
Ես իմ նամակով, ուղղված Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտային, հենց դա եմ արել»։

«Արցախը մեր Սուրբ հողն է, այդ հողն ուրացողները սրբապիղծներ են»․ Մանուել Մանուկյան
1516:36
«Տարօրինակ ու անբնական բաներ են տեղի ունենում աշխարհում»․ Նաիրի Հոխիկյան
6215:30
«1993-ի հունիսի 27-ին Արցախի ինքնապաշտպանության ուժերը մտան Մարտակերտ»․ Արթուր Խաչատրյան
4715:12
«Եվ այդ մեկ IMEI-ով վերահսկվող քաղաքացին դո՛ւ ես»․ Արշակ Սարգսյան
6214:42
Արթուր Ղազինյանը դիմում է Սահմանադրական դատարանի անդամներին
6914:00
Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքների ընթացքին (տեսանյութ)
6213:48
«Մարդուն ճիշտ չէ դիտարկել որպես սոցիալական բեռ»․ Հայկ Խանումյան
7613:30
«Հաց ուտելու եմ շտապում, կներեք»․ Սրբուհի Գալյան (տեսանյութ)
7213:18