«Այն երկրները, որոնք քննադատում են մեզ, շարունակում են առևտուր անել Ռուսաստանի հետ». Հնդկաստանի ԱԳՆ
![]() 471 Երեքշաբթի, 05 օգոստոսի, 2025 թ., 00:48 Հնդկաստանը քննադատել է Միացյալ Նահանգներին և Եվրոմիությանը Ռուսաստանի հետ առևտուր անելու համար, այնինչ նախագահ Դոնալդ Թրամփը պահանջում է, որ Նյու Դելին դադարեցնի ռուսական նավթի գնումները: Հնդկաստանի արտաքին գործերի նախարարության համապատասխան հայտարարությունը հրապարակվել է X սոցիալական ցանցում։ Նախարարությունը հայտարարել է, որ Հնդկաստանը սկսել է ռուսական էներգետիկ ռեսուրսներ գնել, քանի որ ռուս-ուկրաինական լայնածավալ պատերազմի սկսվելուց հետո ավանդական մատակարարները իրենց նավթը վերահասցեագրել են Եվրոպա: Արտաքին գործերի նախարարությունն ընդգծել է, որ այդ ժամանակահատվածում Միացյալ Նահանգներն «ակտիվորեն խրախուսել է» Հնդկաստանին՝ նավթ գնել Ռուսաստանից՝ «համաշխարհային շուկաների կայունությունն ամրապնդելու համար»։ Հնդկաստանի արտաքին գործերի նախարարությունը նաև նշել է, որ Ռուսաստանի հետ Միացյալ Նահանգների և Եվրոմիության միջև առևտրաշրջանառությունը զգալիորեն գերազանցում է ռուս-հնդկական առևտրի ծավալը: «Հատկանշական է, որ հենց այն երկրները, որոնք քննադատում են Հնդկաստանին, շարունակում են առևտուր անել Ռուսաստանի հետ: Հակառակ մեր պարագային, նրանց առևտուրը չի թելադրվում կենսական ազգային կարիքներով»,- ասել է Հնդկաստանի արտաքին գործերի նախարարությունը: |

«Մեծ ցավ ապրեցի Անդրանիկ Քոչարյանի կողմից թույլ տված անզգույշ արտահայտության համար». Անահիտ Ավանեսյան
15300:48
«Սա լկտի անամոթություն է և ուղիղ ոտնձգություն մեր ինքնության դեմ». Տեր Զարեհ Աշուրյան
15800:12
«ՀԷՑ-ը կսուբսիդավորի երեք և ավելի անչափահաս երեխաներ ունեցող իր աշխատակիցների էլեկտրաէներգիայի սպառման ծախսերը». Ռոմանոս Պետրոսյան
117Երեկ, 23:48
ՆԱՍԱ-ն հրապարակել է Լուսնի հակառակ կողմի լուսանկարը
187Երեկ, 23:04
«Գալիք ընտրություններին «Հանրապետական»-ի ուղղակիորեն չմասնակցության 4 հիմնավորում». Արմեն Աշոտյան
189Երեկ, 21:54
«Տևական ժամանակ այս մարդիկ զբաղվել են պրոֆեսիոնալ գործով». Արսեն Բաբայան
173Երեկ, 21:24
«Նիկոլ Փաշինյանն ուզում է իրեն ճանաչեն արտոնյալ, բռնապետ». Ժաննա Ալեքսանյան
253Երեկ, 20:54
«Որոշել եմ չմասնակցել այս ընտրություններին». Արփինե Հովհաննիսյան
180Երեկ, 20:36
