«Լիահույս եմ՝ այս տարի կտեսնենք գոնե բացահայտման հնարավորություն»․ Անդրանիկ Քոչարյան
![]() 263 Երկուշաբթի, 27 հոկտեմբերի, 2025 թ., 12:30 «Հոկտեմբերի 27-ը պետք է բացահայտվի, որպեսզի այդ էջը փակվի։ Էջը փակել՝ չի նշանակում մոռանալ, թե ինչի միջով անցավ մեր երկիրը հոկտեմբերի 27-ից հետո»,- Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը։ «Դեռ հնարավորություն կա հասնել լիարժեք բացահայտման։ Լիահույս եմ, որ այս տարի կտեսնենք գոնե բացահայտման հնարավորություն։ Կան մարդիկ, որ ՀՀ-ում չեն, փախած են, բայց նրանք գոյություն ունեն»,- ասաց Քոչարյանը՝ նշելով, որ պատկան մարմինները պետք է ամեն ինչ անեն այդ մարդկանց հարցաքննելու համար։ «Փախուստի մեջ է նաև այն դատավորը, ով հիմնական վկաներին չլսելու հնարավորություն տվեց։ Դա պարոն Ուզունյանն է, ով լքել է Հայաստանը և ում պետք է օր առաջ տեսնենք հարցաքննվելիս։ Պետք է հասկանանք՝ ո՞վ հրահանգեց, որպեսզի կարևոր վկաները դուրս մնան դատաքննական փուլից»,- ասաց Քոչարյանը։ |

«Առաջիկա չորս օրերի ընթացքում շարունակվելու են Իրանի դեմ հարվածները». Արտակ Զաքարյան
17521:00
«Մարդիկ հակված չեն պետություն վստահել մի մարդու, ով անգամ սեփական ընտանիքին չի կարողանում տեր լինել»․ Արմեն Աղայան
26717:06
«Տարածաշրջանն այրվում է, իսկ Փաշինյանը «զառ է գլորում»»․ Սուրեն Սուրենյանց
24115:30
«Հայաստանի համար իրավիճակը պարունակում է ռիսկեր»․ Արթուր Խաչիկյան
24115:12
«Գործ ունենք ոչ թե լոկալ ռազմական էսկալացիայի հետ, այլ տարածաշրջանային լայնամասշտաբ պատերազմի»․ Վարդան Բալյան (տեսանյութ)
17515:00
Իրանը պատասխան հարվածներ է հասցնում Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին
31514:39
«Ընդդիմությունը մուննաթ է գալիս, որ Հայաստանում խաղա՞ղ է»․ Վահագն Ալեքսանյան
19114:12
«Իրանցիները պատասխան հարվածները շատ օպերատիվ և լավ են հասցնում»․ իսրայելցի մեկնաբան (տեսանյութ)
28114:06
