«Լևոն Տեր-Պետրոսյանը Վազգեն Սարգսյանին ու Սամվել Բաբայանին ասել էր՝ նման տարբերակ չունեմ». Արամ Սարգսյան
![]() 169 Այսօր, 14:54 «Ասում են՝ Վազգեն Սարգսյանը եթե ողջ լիներ, Արցախը չէր հանձնվի. դուք հա՞շտ եք Արցախը հանձնած իշխանության հետ»,- ԱԺ բակում դիմելով Վազգեն Սարգյանի եղբայր Արամ Սարգսյանին՝ հարցրին լրագրողները: Սարգսյանը պարզաբանեց. «Խնդիրն էր՝ տնտեսությունը ոտքի հանելով հասնել նրան, որ ՀՀ-ն իր բանակով, սպառազինությամբ որևէ կերպ չզիջի Ադրբեջանին: Երկրորդ, Վազգենը համարում էր, որ ԼՂ խնդրի լուծումը նաև ժողովրդավարության կոմպոնենտի խնդիրն ունի ու մշտապես ասում էր, որ որևէ մեկը ժողովրդավարական երկրից մաս չի անջատի ու տա ոչ ժողովրդավարական երկրին: Այս ամենը հաշվի առնելով՝ կարծում էր, որ մենք առնվազն ևս 30-40 տարի կարող ենք պահել ԼՂ գոյություն ունեցող ստատուս քվոն, իսկ դրանից հետո աշխարհը կհամակերպվի: Այսինքն՝ նա համարում էր, որ տնտեսությունը հզորացնելով, Ադրբեջանից հետ չմնալով, կարող ենք պահպանել ստատուս քվոն: Բայց Վազգեն Սարգսյանը միանշանակ կողմնակից էր ու դա կարող է հաստատել նաև Սամվել Բաբայանը. իրենք երկուսով մտել են Լևոն Տեր-Պետրոսյանի մետ, ասել են՝ մնացած հինգ շրջաններով ինչ ուզում ես արա, կարող ես զիջել, բայց Քելբաջարը պահում ես, Լաչինը պահում ես, այ ԼՂ անկախությունը ճանաչելուց հետո տալիս ենք նաև Քելբաջարը, բայց Տեր-Պետրոսյանն ասել է՝ նման տարբերակ չունեմ.... Ձեր հարցերին՝ հաշտ եմ, հաշտ չեմ, լիքը բաների հետ հաշտ չեմ, իմ խղճի հետ էլ հաշտ չեմ, կորցրածի հետ էլ հաշտ չեմ»,- ասաց Սարգսյանը: |

Կամերունի 92-ամյա նախագահը վերընտրվել է
6516:53
«Բաքուն շարունակում է զբաղվել աշխարհաքաղաքական մարքեթինգով»․ Վահե Դավթյան
8916:30
«Ես չեմ իմացել, որ Ռոբերտ Քոչարյանին ներկայացված ցուցակում իմ անունը կա»․ Անդրանիկ Քոչարյան (տեսանյութ)
34415:42
Թրամփը հանդիպել է Նարուհիտոյի հետ
13815:23
«Հայաստանի տարածքն անընդհատ փոքրանում է, բայց իրար շնորհավորելու առիթ գտնում եք»․ Գառնիկ Դանիելյան
17915:06
«Հոկտեմբերի 27-ի բացահայտման հետ կապված հարցերն ուղղեք դատախազությանը». Ստեփան Դեմիրճյան (տեսանյութ)
20915:00
«Լևոն Տեր-Պետրոսյանը Վազգեն Սարգսյանին ու Սամվել Բաբայանին ասել էր՝ նման տարբերակ չունեմ». Արամ Սարգսյան (տեսանյութ)
16514:54
Ադրբեջանը հրաժարվել է մասնակցել Եվրոնեսթի երևանյան նստաշրջանին
15214:21
