Ուրբաթ, 31 հոկտեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +8 °C

«Նիկոլի ցանկացած ցնդած պնդում որևէ դիմադրության չի հանդիպում»․ Արմեն Հովասափյան

«Նիկոլի ցանկացած ցնդած պնդում որևէ դիմադրության չի հանդիպում»․ Արմեն Հովասափյան
182
Այսօր, 17:00

ՀՀԿ խորհրդի անդամ Արմեն Հովասափյանի ֆեյսբուքյան գրառումը. «Նիկոլական «կռուտիտների» և լուրջ դեմքով «միամիտ» խաղալու դրվագներին ականատես ենք եղել բազմիցս, երբ նա փորձում է իր արտահայտած որևէ միտք ներկայացնել որպես «աստվածային բացարձակ» ճշմարտություն։
Սրա տակ իրականում լուրջ ենթաշերտեր կան, քանի որ Նիկոլը, որպես կանոն, միշտ կիսաճշմարտություններ է ասում։ Իսկ քանի որ իր շուրջը նա հավաքել է հիմնականում որևէ լուրջ ու խորքային գիտելիքներ չունեցողների մի խումբ, որոնք Հայոց իրական արժեքների հետ ոչ մի աղերս և պորտալարային կապ չունեն, ապա իր կողմից հրապարակ նետված ցանկացած ցնդած պնդում որևէ դիմադրության չի հանդիպում։ Սա տեղի է ունենում բոլոր ոլորտներում՝ առանց բացառության։
Թերևս այս շարքից է նաև բավական աղմուկ հանած «Ցանկապատ» ներկայացման հետ կապված դրվագը, որը բեմադրվել է Ստեփան Զորյանի համանուն պատմվածքի հիման վրա։ Տեսեք՝ ինչ արեց Նիկոլը․ ներկայացման ավարտին նա փորձեց իրեն դնել հայ գրականության «մեծ գիտակի» տեղ և մեկնաբանել, թե ինչու է Զորյանը գրել այդ պատմվածքը, ինչ մղումներ ու ասելիք է ունեցել նա։ Իսկ ըստ նիկոլական տրամաբանության՝ նա դա արել է «սովետական ԳլավԼիտի» պահանջով ու ցուցումով։
Այս դրվագը, անկեղծ ասած, ականջս ծակեց, քանի որ լուրջ կասկածներ ունեի, թե «ԳլավԼիտ»-ը կարող էր որևէ առնչություն ունենալ։ Չալարեցի և երեկ մի անգամ ևս վերընթերցեցի «Ցանկապատը» և — վուալյա․ Զորյանն այդ պատմվածքը գրել է ոչ ավել, ոչ պակաս՝ 1918 թվականին։ Հասկանո՞ւմ եք՝ 1918-ին, երբ ԽՍՀՄ-ը դեռ գոյություն անգամ չուներ, և «ԳլավԼիտի» մասին Լունաչարսկին նույնիսկ չէր էլ մտածել։
Իսկ քանի որ տվյալ պահին անհրաժեշտ էր թիրախավորել հայոց պատմության ամենաողբերգական դրվագներից մեկը՝ երբ թուրքական հարձակման հետևանքով հայ գյուղը արտագաղթում էր, մարդիկ իրենց սայլերը լծած պատրաստվում էին փախչել թուրքի յաթաղանից, Նիկոլի համար այս դրվագը ներկայացվում է որպես «սովետական մուրճի սպառնալիքի տակ գրված» ու «կեղծ հայրենասիրության քարոզ»։
Հիմա նորից ասում եմ՝ քուանշ, էլի «ի շրջանս յուր» ստացվեց։ Հատիկ-հատիկ լիկբեզ եմ անելու քո մանիպուլյացիաները՝ ապացուցելու համար, որ ինչքան էլ կրթվեք, դուք միևնույնն եք մնալու, նույն մակարդակի վրա։ Այսինքն՝ մարդը հրապարակավ մեղադրում է մի կառույցի, որը ստեղծվել է դրանից չորս տարի անց՝ 1922-ին, և նույնիսկ փորձում է մարդկանց համոզել, թե այդ պատմվածքը հատուկ է գրվել՝ «հայրենասիրության իրենց մոդելը» ձևավորելու նպատակով։
Հ․գ. Անկեղծ ասած, շատ զարմացա, որ մեր գրականագետներն ու բանասերները այս հարցի շուրջ որևէ մասնագիտական դիտարկում կամ կարծիք չհայտնեցին։

Աղբյուրը`   Արմեն Հովասափյան