«Հետամուտ եմ լինելու, որ կա՛մ հանեն իրենց կապաները և հեռանան եկեղեցուց, կա՛մ դարձի գան»․ Ստեփան Ասատրյան
![]() 587 Ուրբաթ, 31 հոկտեմբերի, 2025 թ., 19:06 «Ցավով տեղեկացա այդ հայտարարության մասին, որովհետև պատարագը պիղծ համարելն ինձ համար աբսուրդի ժանրից է․․․ Ես այդ մարդկանց չեմ ուզում ասել հոգևորականներ, որովհետև հասկացել եմ, որ նրանք վաղուց դադարել են հոգևոր լինելուց, եթե հոգևոր լինեին և հավատ ունենային, այն ուխտը, որ նրանցից շատերը Աստծո առաջ կանգնելով՝ տվել էին Հիսուս Քրիստոսին՝ իրենց ողջ կյանքը նվիրելու նրան և նրա Եկեղեցուն, երբեք ու երբեք չէին դրժի, կին և երեխաներ չէին ունենա»,- այս մասին «Նյուզ»-ի հետ զրույցում ասել է Հովհաննավանքի նախկին քահանա, կարգալույծ արված Ստեփան Ասատրյանը՝ անդրադառնալով Մայր Աթոռի հայտարարությանը։ «Եթե այս մարդիկ դրանից հետո շարունակում են լինել եկեղեցու մեջ, շարունակում են պատարագներ մատուցել և այդ պատարագները եկեղեցու կողմից վավերացվում են որպես սուրբ պատարագներ, ապա ես հավատացած եմ ու համոզված եմ, որ այն պատարագը, որ մենք մատուցել ենք և կմատուցենք նաև այս կիրակի, միանշանակ Հիսուս Քրիստոսի կողմից ընդունելի է»,- նշեց Ասատրյանը՝ ընդգծելով, որ շարունակելու է մնալ Հովհաննավանքում։ «Ես կարծում եմ, որ իմ մնալը հրամայական է և պարտադիր, որովհետև այն, ինչ կատարվում է Սուրբ Եկեղեցու մեջ, օր առաջ և ժամ առաջ այդ հարցերը պետք է կարգավորվեն և լուծվեն։ Ես իմ կյանքը դրել եմ զոհասեղանին, բոլոր այն մարդիկ, որոնք անմաքուր ձեռքերով դիպչում են Հիսուս Քրիստոսի հաղորդությանը, այն ուխտը, երդումը, դաշինքը, որ ունեցել են Սուրբ եկեղեցու հետ և Հիսուս Քրիստոսի հետ, այդ մարդիկ այդ անմաքրությամբ իրավունք չունեն պատարագներ մատուցելու։ Եվ ես հետամուտ եմ լինելու իմ կարողացածի չափով, որ այս մարդիկ կա՛մ հանեն իրենց կապաները և հեռանան Եկեղեցուց, կա՛մ դարձի գան ու ապաշխարեն»։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
146Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
217Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
254Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
210Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
280Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
310Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
378Երեկ, 15:22
