«Նիկոլ Փաշինյանը «մատաղ» է անելու Ստեփան Ասատրյանին»․ Աննա Գրիգորյան
![]() 275 Ուրբաթ, 31 հոկտեմբերի, 2025 թ., 23:00 «Մարդիկ ակնկալում են խաղաղություն ոչ միայն սահմանին, այլ նաև երկրի ներսում, ինչը Նիկոլ Փաշինյանն ապահովել չի կարող»,- այս մասին 24TVի եթերում ասել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը՝ հավելելով, որ 2026թ․ մարդիկ ձայն են տալու այն ուժերին, ովքեր կարողանալու են ներքին համերաշխություն և խաղաղություն բերել՝ արդարությունը կողմ չթողնելով։ Պատգամավորի դիտարկմամբ՝ հիմա համատարած ատելության մթնոլորտ է տիրում, եղբայրը եղբոր դեմ է դուրս գալիս։ «Հովհաննավանքի կարգալույծ արված քահանա Ստեփան Ասատրյանը փաստացի իշխանություններին ծառայող մարդ է, բայց նրա ընտանիքում կա այլ հոգևորական՝ Մայր Աթոռի սպասավոր․․․ Ստեփան Ասատրյանը զոհաբերվելու է, Նիկոլ Փաշինյանը նրան «մատաղ» է անելու, ինքը հիմա Եկեղեցու փականը փոխել ու իրեն Եկեղեցու տեր ու տիրակալ է համարում, բայց մի՞թե չի հասկանում, որ գործածվելու է և զոհաբերվելու է, և նույն ճակատագիրն է սպասվում նաև իրեն միացած մյուս հոգևորականներին»,- ընդգծեց պատգամավորը: Խոսելով կաթողիկոսին հեռացնելու վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների մասին՝ նշեց, որ Փաշինյանն իր գրոհը փուլ առ փուլ կազմակերպել է և ընդգծեց, որ խնդիրը միայն կաթողիկոսին հեռացնելը չէ, այլ սա կռիվ է Եկեղեցու դեմ։ Պատգամավորն ասաց, որ խոնարհաբար դիմում է Վեհափառին, որպեսզի նա դիրքորոշում հայտնի, թե ինչպես պաշտպանեն Եկեղեցին, և իրենք զինվորի պես կկանգնեն, քանի որ այժմ Եկեղեցու պառակտման ու կազմաքանդման պրոցես է ընթանում։ |

«Վաշինգթոնյան ներտեսակային կանիբալիզմին հետևելը ավելի հետաքրքիր է, քան մեր նախընտրական շրջիկ կրկեսը». Սուրեն Սահակյան
11403:06
«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
183Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
244Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
296Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
228Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
182Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
314Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
354Երեկ, 16:09
