«Եթե որոշվի, որ ՀՀ-ն ու Ադրբեջանը պետք է տարածքներով փոխանակվեն, հանրաքվե կլինի». Սարգիս Խանդանյան
![]() 280 Երեքշաբթի, 11 նոյեմբերի, 2025 թ., 12:36 ՔՊ-ական պատգամավոր Սարգիս Խանդանյանը լրագրողների հետ զրույցում անդրադառնալով ՀՀ վարչապետի՝ «Սահմանազատման արդյունքում մենք պետք է վերադարձնենք Արծվաշենը և ՀՀ մյուս օկուպացված ինքնիշխան տարածքները» գրառմանը ու պատասխանելով հարցին՝ ինչո՞ւ Ադրբեջանը չի խոսում փոխանակման մասին, այլ միայն պահանջներ է ներկայացնում, թե ՀՀ-ն պետք է վերադարձնի 4 անկլավները, ասաց. «Անկլավների հարցը բազմիցս է քննարկվել. կա այդպիսի հարց, որը պետք է հասցեագրվի սահմանազատման գործընթացին: Թաքցնելու թեմա չկա: Փոխանակման հարց էս փուլում չի կարող լինել, որովհետև նախ պետք է անկլավները սահմանազատվեն: Սահմանազատման գործընթացը դեռ պետք է շարունակվի ու որևէ փուլում պետք է անդրադարձ կատարվի անկլավների հարցին, պետք է կնքվի պետական սահմանի մասին պայմանագիր, որը պետք է վավերացվի, տեղի ունենան սահմանագծման աշխատանքներ, հետո ՀՀ-ն ու Ադրբեջանը կորոշեն՝ ինչպես են անկլավների թեմային անդրադառնում: Եթե հանկարծ որևէ սցենարով որոշվի, որ ՀՀ-ն ու Ադրբեջանը պետք է տարածքներով փոխանակվեն, էդ հարցը ՀՀ օրենսդրության համաձայն, չի կարող տեղի ունենալ առանց հանրաքվեի, պետք է հանրաքվե տեղի ունենա»: |

«Եկեղեցին պետք է գործի պետության սահմանած կանոններով». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
2412:00
Թեհրանը կոչ է արել Վաշինգթոնին՝ ազատ արձակել կալանված նավի անձնակազմին
9111:30
«Ուրիշներն են մեզ համար սահմանել ապրելու կանոններ․ դրանից է, որ ՀՀ-ում հնարավոր չի լինում քրեական ենթամշակույթը ոչնչացնել». Նիկոլ Փաշինյան
8911:24
«Պատրա՞ստ եք քրեական պատասխանատվություն կրել»․ Պեդրո Զարոկյան (տեսանյութ)
9010:48
«Մենք պետք է փակենք Ղարաբաղի փախստականների վերադարձի իրավունքը». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
16310:36
«ՀՀ-ում բոլոր սահմանադրական հանրաքվեների արդյունքները կասկածի տակ են դրվել». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
11510:06
Երևանի ավագանու նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
9810:00
«Իրանը կբանակցի, հակառակ դեպքում կբախվի այնպիսի խնդիրների, ինչպիսիք երբեք չի տեսել»․ Թրամփ
17909:56
