«Գյուղական բնակավայրերի խնդիրներն ավելանում են, հետևանքն արտագաղթն է»․ Թադևոս Ավետիսյան
![]() 233 Երեքշաբթի, 11 նոյեմբերի, 2025 թ., 18:36 «Խնդիրները գրեթե կրկնվում են, ավելին՝ եղածի վրա նորերն են ավելանում»,- ԱԺ-ում հայտարարությունների ժամին իր ելույթում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը՝ անդրադառնալով գյուղական բնակավայրերում առկա խնդիրներին։ Նրա դիտարկմամբ՝ գյուղական բնակավայրերում առկա են հիմնականում ոռոգման, գյուղմթերքի իրացման, երիտասարդների զբաղվածության խնդիրները, որոնց պատճառով մարդիկ մեկնում են արտագնա աշխատանքի, որն էլ արագորեն վերածվում է մշտական արտագաղթի։ Ավետիսյանի խոսքով՝ այս ամենի հետևանքով ժողովրդագրական խնդիրներն էլ են խորանում, քանի որ երիտասարդները հետաձգում են ամուսնությունը, քիչ երեխաներ են ունենում, նաև սոցիալական խնդիրների պատճառներով շատացել են ամուսնալուծությունները։ «Խոստանում եք խնդիրների լուծումները, իսկ գետնի վրա չեն լուծվում գյուղի և գյուղատնտեսությամբ զբաղվող բնակչության հիմնական խնդիրները, հետևանքն էլ կամ հուսալքությունն է, որը կա՛մ արտագաղթով ու գյուղերի դատարկմամբ է արտահայտվում, կա՛մ որոշակի բողոքներով, որոնք բիրտ ուժով ճնշվում են»,- նշեց ընդդիմադիր պատգամավորը։ |

«Եկեղեցին պետք է գործի պետության սահմանած կանոններով». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
2412:00
Թեհրանը կոչ է արել Վաշինգթոնին՝ ազատ արձակել կալանված նավի անձնակազմին
9111:30
«Ուրիշներն են մեզ համար սահմանել ապրելու կանոններ․ դրանից է, որ ՀՀ-ում հնարավոր չի լինում քրեական ենթամշակույթը ոչնչացնել». Նիկոլ Փաշինյան
8911:24
«Պատրա՞ստ եք քրեական պատասխանատվություն կրել»․ Պեդրո Զարոկյան (տեսանյութ)
9010:48
«Մենք պետք է փակենք Ղարաբաղի փախստականների վերադարձի իրավունքը». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
16310:36
«ՀՀ-ում բոլոր սահմանադրական հանրաքվեների արդյունքները կասկածի տակ են դրվել». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
11510:06
Երևանի ավագանու նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
9810:00
«Իրանը կբանակցի, հակառակ դեպքում կբախվի այնպիսի խնդիրների, ինչպիսիք երբեք չի տեսել»․ Թրամփ
17909:56
