«Ալիևը վախենում է, որ Փաշինյանը չի վերընտրվի 2026-ին, դրա համար հիմա է խոսում անկլավների մասին»․ Հովիկ Աղազարյան
![]() 392 Երեքշաբթի, 11 նոյեմբերի, 2025 թ., 23:30 «Թշնամական երկու երկրների՝ Ադրբեջանի և Թուրքիայի ղեկավարները ցանկանում են, որ Նիկոլ Փաշինյանը վերընտրվի»,- «24Նյուզ»-ի հետ զրույցում այս կարծիքը հայտնեց ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանը՝ հավելելով, որ Էրդողանն ու Ալիևը ստում են՝ ցույց տալով, որ իբրև թե 100 միլիոնանոց տանդեմը վախենում է Հայաստանից, ռևանշիստներից։ Անդրադառնալով անկլավների վերադարձի մասին քարոզչությանը՝ Աղազարյանը նշեց․ «Նիկոլ Փաշինյանն ասում է՝ սահմանազատման արդյունքում մենք վերադարձնելու ենք Արծվաշենը, սա պարզ հայերենով եթե թարգմանենք, նշանակում է, որ ճշգրտման և սահմանազատման արդյունքում վերադարձնելու ենք Տիգրանաշենը, անկլավները տալու ենք Ադրբեջանին, իսկ Արծվաշենում ոչ մեկը չի գնալու ապրի։ Խորքում ինչ կա․ եթե գնում ես Ադրբեջանի հետ խաղաղության, Տիգրանաշենն Ադրբեջանին ինչո՞ւ է պետք․ խաղաղության ձգտող հարևանը չէր ուզի Տիգրանաշենը․․․ Մենք պիտի հասկանանք, որ Ալիևը ձգտում է ՀՀ պետականության վերացմանը»։ Աղազարյանի խոսքով՝ Ալիևն անհանգստություն ունի, վախենում է, որ կարող է այնպիսի իրավիճակ ստեղծվել, որ Փաշինյանը չվերընտրվի 2026-ին, և իր համար դժվարություններ կառաջանան, դրա համար հիմա է խոսում անկլավների մասին։ |

«Եկեղեցին պետք է գործի պետության սահմանած կանոններով». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
2412:00
Թեհրանը կոչ է արել Վաշինգթոնին՝ ազատ արձակել կալանված նավի անձնակազմին
9111:30
«Ուրիշներն են մեզ համար սահմանել ապրելու կանոններ․ դրանից է, որ ՀՀ-ում հնարավոր չի լինում քրեական ենթամշակույթը ոչնչացնել». Նիկոլ Փաշինյան
8911:24
«Պատրա՞ստ եք քրեական պատասխանատվություն կրել»․ Պեդրո Զարոկյան (տեսանյութ)
9010:48
«Մենք պետք է փակենք Ղարաբաղի փախստականների վերադարձի իրավունքը». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
16310:36
«ՀՀ-ում բոլոր սահմանադրական հանրաքվեների արդյունքները կասկածի տակ են դրվել». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
11510:06
Երևանի ավագանու նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
9810:00
«Իրանը կբանակցի, հակառակ դեպքում կբախվի այնպիսի խնդիրների, ինչպիսիք երբեք չի տեսել»․ Թրամփ
17909:56
