«Իշխանությունը մտնում է Մայր Աթոռ. այս զարգացումը պարունակում է խորքային սպառնալիքներ». Սուրեն Սուրենյանց
![]() 329 Կիրակի, 30 նոյեմբերի, 2025 թ., 11:25 Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի թելեգրամյան գրառումը. «Իշխանությունը մտնում է Մայր Աթոռ Նիկոլ Փաշինյանի հետ օրերս հանդիպած ՀԱԵ 10 եպիսկոպոսների ստորագրությամբ այսօր տարածված հայտարարությունը, իր լեզվամտածողությամբ, կառուցվածքային մոտեցումով և կիրառված եզրույթներով, ակնհայտորեն դուրս է գալիս Հայ Առաքելական Եկեղեցու ավանդական խոսույթի սահմաններից։ Փաստաթուղթը կրում է աշխարհիկ քաղաքական դիսկուրսի շեշտված ազդեցություն, ինչը հիմնավոր եզրակացություն է տալիս այն դիտարկել ոչ թե ինքնուրույն հոգևորական նախաձեռնություն, այլ իշխանության ներգործության արդյունք։ Տեքստի առանցքային դրույթներից մեկը՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսին «սթափ գնահատելու» և «ցնցումներ չառաջացնելու» կոչը, ըստ էության վերահաստատում է Վեհափառի լեգիտիմության քաղաքականացված հարցադրումը։ Նման ձևակերպումները չեն բխում Եկեղեցու ներքին կառավարման պատմական ու կանոնական տրամաբանությունից և ամբողջությամբ համընկնում են իշխանության վերջին ամիսների քաղաքական հռետորաբանության առաջնային շեշտադրումներին։ Հայտարարության տեքստում օգտագործված տերմինաբանությունը հոգևոր խոսույթի համար օտար է և չի տեղավորվում եկեղեցական լեզվամտածողության նորմատիվ համակարգում։ Հատկանշական է նաև հայտարարության հրապարակման առաջնային հարթակը․ փաստաթուղթը շրջանառվել է Փաշինյանի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակ» լրատվամիջոցում։ Այս հանգամանքը էականորեն նվազեցնում է հայտարարության եկեղեցական ինքնաբուխ տեսքով ձևավորման հավանականությունը և հիմնավոր կերպով ամրապնդում համոզումը, որ տեքստը մշակվել է ոչ թե թեմական կառույցներում, այլ իշխանական կաբինետներում, իսկ ստորագրած եպիսկոպոսների մասնակցությունը ունեցել է ձևական բնույթ։ Ստեղծված իրավիճակը չի կարող ընկալվել որպես հերթական ներհոգևորական տարաձայնություն։ Տեղի ունեցողը պետական–քաղաքական միջամտության ինստիտուցիոնալ դրսևորում է, որի նպատակը Մայր Աթոռի ներքին կառավարման գործընթացների վրա ազդեցություն գործադրելն է՝ ներառյալ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ինստիտուտի շարունակականության հարցը։ Այս զարգացումը պարունակում է խորքային սպառնալիքներ՝ ● Եկեղեցու ինստիտուցիոնալ ինքնավարությանը, ● ազգային–հոգևոր ինքնությանը։ Այս ամենը հակասում է ժողովրդավարական պետության և ինքնավար եկեղեցու հարաբերությունների միջազգային ընդունված չափանիշներին և վտանգում է հոգևոր ու պետական իշխանությունների տարանջատման կենսական սկզբունքը»: Աղբյուրը` Սուրեն Սուրենյանց |

«Իշխանությունները TRIPP-ը համարում են մեծագույն հաջողություն, ընդդիմությունը՝ հերթական ձախողում»․ Թաթուլ Հակոբյան
3809:42
«Եթե հրապարակային աջակցում են այս կամ այն ուժին, դեռ չի նշանակում՝ ուզում են, որ ինքն ընտրվի»․ Դանիել Իոաննիսյան
6909:36
Մարտի 1-ի քրեական վարույթով ուշագրավ գործընթացներ են սպասվում. «Ժողովուրդ»
10809:06
Փաշինյանի պլանները կաթողիկոսի մասով չեն հաջողվում. «Ժողովուրդ»
10109:00
Սաուդյան Արաբիան, Կատարը և Օմանը վերջին պահին համոզել են Թրամփին՝ չհարձակվել Իրանի վրա
661Երեկ, 19:32
Թեհրանի դեսպանը հայտարարել է, որ Թրամփը խոստացել է չհարձակվել Իրանի վրա
555Երեկ, 17:58
«Նիկոլ Փաշինյանն օտար է յուրայինների մեջ և յուրային՝ օտարների մեջ»․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ)
310Երեկ, 17:24
ՀՀ-ի և Ադրբեջանի ներկայացուցիչների կողմից իրականացվել է Երասխ-Սադարակ երկաթուղային հատվածի ենթակառուցվածքի զննում
361Երեկ, 17:18
