«Պատարագի տեքստից կաթողիկոսի անունը հանելը մտնո՞ւմ է ԱԱԾ-ի լիազորությունների մեջ». լրագրողը՝ Եսայի Մկրտչյանին
![]() 233 Երկուշաբթի, 15 դեկտեմբերի, 2025 թ., 11:48 ԱԺ-ում, դիմելով ԱԱԾ տնօրենի տեղակալ Եսայի Մկրտչյանին, լրագրողը հարցրեց. «Պատարագի տեքստից կաթողիկոսի անունը հանելը մտնո՞ւմ է ԱԱԾ-ի լիազորությունների մեջ»: Պաշտոնյան ասաց. «Եկեք խոսենք օրինագծերի մասին: Եթե օրինագծի վերաբերյալ ունեք հարցեր, պատրաստ եմ պատասխանել»: Հիշեցնենք՝ շաբաթներ առաջ լրագրողը դիմելով վարչապետին հարցրել էր. «Ռուբեն անունով մի քահանա ահազանգում է, որ ԱԱԾ-ն գնացել է իր մոտ ու առաջարկել պատարագի ժամանակ վեհափառի անունը չհնչեցնի: Արդյո՞ք ԱԱԾ-ն նման առաջարկով գնում է հոգևորականների մոտ»: Փաշինյանն ասել էր. «Ես գնում եմ այն պատարագներին, որտեղ Կտրիճ Ներսիսյանի անունը չի հնչում: Երբ ես մտադիր եմ մասնակցել, մենք խնդրում ենք, որ որպեսզի այդ փաստը, որ մենք համարում ենք, որ Կտրիճ Ներսիսյանը կաթողիկոս չէ, հաշվի առնվի։ Մի դեպքում կարող է ծանոթ լինել, դա կարող է ԱԱԾ աշխատող լինել, մյուս դեպքում՝ կարող է որևէ տեղ աշխատող չլինել, մեկ ուրիշ դեպքում կարող է բարեկամ լինել կամ անծանոթ, կամ իմ օգնականը լինել, դա կախված է նրանից՝ ով ում ճանաչում է և ով ինչ անձնական կապեր ունի։ Այստեղ ԱԱԾ-ն ու մյուս ինստիտուտները կապ ունեն այնքանով, որքանով որևէ մեկը որևէ մեկին ճանաչում է»: |

«Ադրբեջանը չի մասնակցի Հայաստանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին»․ Բայրամով
1910:51
«Ակադեմիական քաղաքի հեքիաթը»․ Մեսրոպ Առաքելյան
2110:42
«ԱՄՆ-ն չի հրաժարվում Իրանի հետ բանակցություններից, բայց կան նաև այլ տարբերակներ»․ Վենս (տեսանյութ)
10710:00
Փաշինյանը քաղաքական որոշում ունի. ազատել Սամվել Կարապետյանին կալանքից. «Ժողովուրդ»
7209:30
Ստվերային «լուծումներ» Վրաստանի սահմանին. ո՞ւմ շահերն են սպասարկվում. «Փաստ»
7509:24
Երբ Սամվել Բաբայանը խաղի մեջ կմտնի․ «Հրապարակ»
7509:18
Ովքե՞ր կլինեն «Մարտի 1»-ի գործով նոր մեղադրյալները. «Փաստ»
7909:12
«ԱՄՆ-ն մեծ ծրագրեր ունի Հարավային Կովկասում»․ #ForeignPolicy
26600:39
