««Վեոլիա Ջրի» քայլը ընտրություններից առաջ աշխատելու էր բացառապես կառավարության դեմ». Թաթուլ Հակոբյան

Լրագրող Թաթուլ հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը. «Հայաստանի կառավարության միջամտության արդյունքում «Վիոլա ջուրը» ստիպված կլինի ժամանակավորապես հրաժարվել այն հայտարարությունից, որ արել էր ավելի վաղ, այն է՝ մայիսի մեկից մինչև սեպտեմբերի կեսերը Երևանում գիշերային ժամերին՝ 12-ից 7-ը ջուր չի լինելու:
Ինչո՞ւ ժամանակավորապես, որովհետև ջրառատ Հայաստանում ջրի խնդիր կա, ավելի ճիշտ կա ջրի կառավարման խնդիր: Հայաստանի տարածքով հոսում են բազմաթիվ գետեր ու գետակներ, ունենք ջրային ավազաններ, Արագած սարը ջրի մեծ աղբյուր է, բայց ունենք շարքից դուրս եկած համակարգ և փնթի կառավարում:
Այստեղ մի քանի հարց է առաջանում:
Ինչո՞ւ էր «Վիոլա ջուրը» ծրագրել մայրաքաղաքի ջրերը կտրել ամեն օր յոթ ժամով, բայց կառավարության միջամտությամբ է միայն հետ կանգնում իր որոշումից:
Ակնհայտ է, որ «Վիոլա ջուր» կազմակերպության քայլը խորհրդարանական ընտրություններից մի քանի ամիս առաջ աշխատելու էր բացառապես կառավարության դեմ, և գործող իշխանոթյունների վարկանիշը ավելի էր ընկնելու:
Լավ է՝ «Վիոլա ջուրը» ռուսական ընկերություն չէ, այլապես ականատեսն էինք լինելու հիբրիդային պատերազմի պնդումներին ու իշխանական լրատվամիջոցների ու փորձագիտական-քաղաքակական շրջանակների քարոզչական թեզերին:
Ինչպիսին կլինի ֆրանսիական հասարակության արձագանքը, եթե հայտարարվի, որ Փարիզում հինգ ամիս ամեն օրը գիշերը ջուր չի լինելու:
Լավ է, որ «Վիոլա ջուրը» հետ կանգնեց իր մտքից, բայց դա արեց կառավարության ճնշման արդյունքում: Այդ ճնշումը առաջին հերթին պայմանավորված էր նրանով, որ «Վիոլա ջուրը» ընտրությունների նախաշեմին է գնում ոչ պոպուլյար քայլի, ինչը աշխատում էր գործող իշխանությունների դեմ գալիք ընտրություններում:
Կասկած չկա, որ մեր երկրում ջրի կառավարումը փնթի է իրականացվում, ներքին ցանցը շարքից դուրս է եկել, և ընտրություններից հետո «Վիոլա ջուրը» ստիպված է լինելու կտրել մեր ջուրը»:

«Դատաիրավական համակարգը վերածվում է կուսակցական շահ սպասարկող գործիքի». «ՀայաՔվե»
49Երեկ, 23:42
Մեղրի համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած անձը և այլ պաշտոնյաներ մեղադրվում են խոշոր չափերի կաշառք ստանալու մեջ (տեսանյութ)
73Երեկ, 23:06
Մահացել է ԱՄՆ պետքարտուղարի նախկին տեղակալը․ նա ակտիվորեն մասնակցել է Արցախի հարցով բանակցություններին
70Երեկ, 22:30
ԱՄՆ զինված ուժերը Օմանի ծոցում հարվածել են նավի
130Երեկ, 22:01
«Ամենից արժանավորներին է տրված տառապանքներով լի ճանապարհը». Էդուարդ Շարմազանով
96Երեկ, 20:00
«Դավիթ Համբարձումյանի հետ կատարվածը ողբերգություն է». Տիգրան Աթանեսյան
104Երեկ, 19:30
Տիգրան Մեծի պողոտա - Ագաթանգեղոսի փողոց խաչմերուկից մինչև Խորենացու փողոցի հատվածը 3 օր փակ կլինի
87Երեկ, 19:24
Դավիթ Համբարձումյանը դատապարտվեց ազատազրկման
121Երեկ, 18:36