«Ընդիիմությունն այս ցայտնոտը պետք է օգտագործի արդյունավետ»․ Մարգարիտ Եսայան
60
Այսօր, 10:30
ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանի ֆեյսբուքյան գրառումը․ «Լավ, բա քո խելքը ո՞ւր է Ստեղծվել է այնպիսի իրավիճակ, երբ հապաղելը կամ այլ ուղղությամբ սլաքներն ուղղելը կարող է դառնալ աններելի և ճակատագրական։ ՀՀ-ում իշխանությունն իրենով արածը գտնվում է մի հոգեվիճակի մեջ, որը հայտնի շախմատային լեզվով կոչվում է ցայտնոտ։ Սա նշանակում է այնպիսի դրություն, որի ժամանակ խաղացողն այլևս ժամանակ չունի կամ չափազանց անբավարար ժամանակ ունի հաջորդ քայլերի համար մտածելու: Փոխաբերական իմաստով՝ որևէ բանի համար անհրաժեշտ ժամանակ չունենալու և հարկադրաբար չափազանց աճապարելու վիճակ: Ընտրություններից 3,5 ամիս առաջ քպականների «շեֆը» հենց այսպիսի վիճակում է և՛ ուղղակի, և՛ փոխաբերական իմաստներով։ Նախորդ օրը գրել էի, որ սրանց վերջին հույսը մնացել են թոշակառուները, այսօր, իրենց իրավիճակային որոշումից հետո՝ բարձրացնել նվազագույն թոշակը իբր 10 հազար դրամով, հենց դրա ապացույցն է։ Բայց, հարկ է ասել, որ եթե որոշել են թոշակն ավելացնել ապրիլի 1-ից, ուրեմն էդ ավելացածով մարդիկ կստանան մայիսի 1-ից։ Դեռ հարց է, թե ինչ ձեռնաշարժությամբ /սա ժանգլյորությունն է, այլ բան չհասկանան/ են սրանք արդեն ընդունված պետական բյուջեում խցկելու էս թվերը, երբ կոնկրետ պետք է, որ նշված լիներ, թե, դիցուք, թոշակների համար որքան գումար է հատկացվելու 2026-ի համար, միայն իրենց և իրենց աճպարարին է հայտնի։ Հաջորդը՝ երեկ հայտարարվեց, թե ջուրը ՀՀ-ում «լիմիթով» են բաց թողնելու, էլի՝ մայիսի 1-ից։ Ու, էլի, երկու ժամվա մեջ մեկ էլ՝ հոպ, ասեցին, չկա այդպիսի բան չի լինելու, «Վեոլան» իբր միտքը փոխել է։ Մի խոսքով, սրանք խճճված են իրենք իրենց քայլերի և մութ ապագայի ճիրաններում։ Մեկ թոշակառուներին ասում են, 10 հազար դրամ ավել տանք, ինչ եք անելու, մեկ ասում են, չէ, տալիս են, տա-լի-սենք, մեկ ջուրն են լիմիթավորում, մեկ էլ ասում են, չէ, տա-լի-սենք։ Սրա անունը ինչ է, եթե ոչ՝ ցայնտոտ։ Սա հենց էն հարմար դիրքն է, որ ընդդիմադիր մարդիկ, քաղաքական ուժերը, քաղաքական ընդդիմադիր հոսանքներն ուղղակի պարտավոր են, ՊԱՐՏԱՎՈՐ են խելքները գլուխները հավաքել, զգաստանալ, ներքին, անկյունային, եզրային գզվռտոցները և իրար վրա հարձակումները դնել մի կողմ, իրենց բոլոր սլաքները և հարվածները ուղղել մեկ կետի։ Այս ցայտնոտը պետք է օգտագործել արդյունավետ և քամուն չտալ շահեկան այս դիրքը։ Ճիշտ քայլ անել՝ ընդդեմ քպի և իր «շեֆի»։ Միայն՝ ընդդեմ քպի և իր շեֆի։ Բոլորս պետք է մեկ թիրախ ունենանք։ Պարտավոր ենք, ամոթ է։ Ժողովրդին պարտավոր ենք ազատել սրանցից, և ժողովուրդը պետք է ինքն ուզենա ազատվել այս ստախոս, խաբեբա, թալանչի և թշնամու առաջ կզած խմբակից։ Կանե՞նք սա, տախտակից կգցե՞նք ցայտնոտում դեգերող հակառակորդին՝ միասին, միասնական, համերաշխ, կապրենք բոլորս։ Չենք անի՝ հետո չսկսեք էն կկվի պես լացուկոծը՝ թե էն աղվեը խաբեց ձագերիս տարավ-կերավ։ Լավ, բա քո խելքը ո՞ւր էր»։