Բիլ Գեյթսը խոստովանել է Էփշթեյնի հետ կապերն ու ռուս կանանց հետ իր կնոջը դավաճանելը

Բիլ Գեյթսն իր բարեգործական հիմնադրամի աշխատակիցների հետ հանդիպման ժամանակ «պատասխանատվություն է ստանձնել իր գործողությունների համար» և անդրադարձել է դատապարտված սեռական հանցագործ Ջեֆրի Էփշթեյնի հետ իր կապերին։
«Բիլը անկեղծորեն խոսել է և մանրամասն պատասխանել մի քանի հարցերի»,- ասվում է Գեյթսի հիմնադրամի հայտարարության մեջ։
The Wall Street Journal-ը հայտնել է, որ Microsoft-ի 70-ամյա համահիմնադիրը ներողություն է խնդրել աշխատակիցներից, բացահայտել է ռուս կանանց հետ երկու սիրային կապեր, որոնց մասին Էփշթեյնը հետագայում իմացել է, և նրա հետ իր կապերի մասին ասել է. «Ես ոչ մի անօրինական բան չեմ արել, ոչ մի անօրինական բան չեմ տեսել»։
WSJ-ն գրել է այս զրույցի մասին՝ հիմնվելով հրատարակության կողմից ձեռք բերված՝ Գեյթսի հայտարարությունների ձայնագրության վրա։
Գեյթսի կապերն Էփշթեյնի հետ կրկին գրավեցին հանրության ուշադրությունը, երբ ԱՄՆ-ի Արդարադատության նախարարությունը հունվարին հրապարակեց Էփշթեյնի գործով փաստաթղթերի վերջին, հսկայական հավաքածուն։
Էփշթեյնի զոհերից ոչ մեկը Բիլ Գեյթսին որևէ անօրինական հանցանքի մեջ չի մեղադրել։
WSJ-ի տվյալներով՝ Գեյթսն ասել է, որ «մեծ սխալ է եղել Էփշթեյնի հետ ժամանակ անցկացնելը», բայց վստահեցրել է, որ ինքը «երբեք ժամանակ չի անցկացրել զոհերի՝ նրա շրջապատի կանանց հետ»։
«Ես ներողություն եմ խնդրում մյուսներից, ովքեր այս իրավիճակում են հայտնվել իմ սխալի պատճառով», - ասել է նա աշխատակիցներին։

«Դատաիրավական համակարգը վերածվում է կուսակցական շահ սպասարկող գործիքի». «ՀայաՔվե»
49Երեկ, 23:42
Մեղրի համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած անձը և այլ պաշտոնյաներ մեղադրվում են խոշոր չափերի կաշառք ստանալու մեջ (տեսանյութ)
73Երեկ, 23:06
Մահացել է ԱՄՆ պետքարտուղարի նախկին տեղակալը․ նա ակտիվորեն մասնակցել է Արցախի հարցով բանակցություններին
70Երեկ, 22:30
ԱՄՆ զինված ուժերը Օմանի ծոցում հարվածել են նավի
130Երեկ, 22:01
«Ամենից արժանավորներին է տրված տառապանքներով լի ճանապարհը». Էդուարդ Շարմազանով
96Երեկ, 20:00
«Դավիթ Համբարձումյանի հետ կատարվածը ողբերգություն է». Տիգրան Աթանեսյան
104Երեկ, 19:30
Տիգրան Մեծի պողոտա - Ագաթանգեղոսի փողոց խաչմերուկից մինչև Խորենացու փողոցի հատվածը 3 օր փակ կլինի
87Երեկ, 19:24
Դավիթ Համբարձումյանը դատապարտվեց ազատազրկման
121Երեկ, 18:36