«Էդ ամբողջ նյութական ռեսուրսն օգտագործելու են ընդդիմադիր ուժերին պախարակելու համար». Գառնիկ Դանիելյան
![]() 272 Երկուշաբթի, 15 դեկտեմբերի, 2025 թ., 13:18 «Դուրս է գալիս, որ ՀՀ իշխանությունները, համենայն դեպս հերքումը չկա, էդ գումարները, այսպես ասած, քերում են Եվրոպայից՝ սեփական կարիքների համար»,- ԱԺ-ում, լրագրողների հետ զրույցում, ասաց ընդդիմադիր պատգամավոր Գառնիկ Դանիելյանը՝ անդրադառնալով Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասի հայտարարությանը: «Էդ հիբրիդային պատերազմ ասելով՝ իրենք էդ ամբողջ նյութական ռեսուրսն օգտագործելու են ընդդիմադիր ուժերին պախարակելու, խարազանելու համար»,- հավելել է պատգամավորը: Ավելի վաղ, լրագրողների հետ զրույցում, արձագանքելով Կալլասի հայտարարության վերաբերյալ հարցին, Էկոնոմիկայի նախարարն ասել էր. «Եթե անկեղծ՝ այդ քննարկումներին չեմ մասնակցել, բայց կարծում եմ՝ ՀՀ-ի նկատմամբ, իհարկե, հնարավոր է լինեն հիբրիդային հարձակումներ, մեր ժողովրդավարութունը վտանգի տակ դնել ու տարբեր տեսակի կեղծ լուրերով կամ ընտրակաշառքային մեխանիզմով փորձ կատարվի որոշակի շրջանակների կողմից ազդել ընտրությունների վրա, կամ որոշ երկրներից, որոնք չեն ցանկանա, որ ՀՀ-ում լինեն ազատ, ժողովրդավարական ընտրություններ ու ժողովրդի կողմից ընտրված իշխանություն: Շատ նորմալ է, որ այդպիսի հարձակումներից պաշտպանենք մեր ժողովրդավարությունն ու պետությունը»: |

«Ադրբեջանը չի մասնակցի Հայաստանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին»․ Բայրամով
1910:51
«Ակադեմիական քաղաքի հեքիաթը»․ Մեսրոպ Առաքելյան
2110:42
«ԱՄՆ-ն չի հրաժարվում Իրանի հետ բանակցություններից, բայց կան նաև այլ տարբերակներ»․ Վենս (տեսանյութ)
10710:00
Փաշինյանը քաղաքական որոշում ունի. ազատել Սամվել Կարապետյանին կալանքից. «Ժողովուրդ»
7209:30
Ստվերային «լուծումներ» Վրաստանի սահմանին. ո՞ւմ շահերն են սպասարկվում. «Փաստ»
7509:24
Երբ Սամվել Բաբայանը խաղի մեջ կմտնի․ «Հրապարակ»
7509:18
Ովքե՞ր կլինեն «Մարտի 1»-ի գործով նոր մեղադրյալները. «Փաստ»
7909:12
«ԱՄՆ-ն մեծ ծրագրեր ունի Հարավային Կովկասում»․ #ForeignPolicy
26600:39
