«Ամենակարևորը՝ այլմոլորակայինների դեմ չպայքարեն»․ Վարդան Ղուկասյան
![]() 291 Երկուշաբթի, 15 դեկտեմբերի, 2025 թ., 14:00 «Ամենակարևորը՝ այլմոլորակայինների դեմ չպայքարեն, մնացածը լավ կլինի, մեկ էլ հանձնարարականով դատաիրավական ոլորտը չառաջնորդվի»,- այսօր Հակակոռուպցիոն դատարանում, Վարդան և Սպարտակ Ղուկասյանների գործով դատական նիստի ավարտին, ասաց Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը՝ պատասխանելով լրագրողի դիտարկմանը, որ՝ ասում են «հիբրիդային գործակալների դեմ են պայքարում»։ Լրագրողները նաև հետաքրքրվեցին, թե որն է, ըստ Ղուկասյանի, ընդդիմության հաջողության բանալին՝ 2026-ի ընտրություններում հաղթելու համար։ «Ընդդիմության հաջողությունը միասնության մեջ է և օրենքների պաշտպանության, որ այսօրվա ղեկավարությունը կարողանա օրենքներով առաջնորդվի, բայց ցավում եմ, ոնց որ չեմ տեսնում դա»,- ի պատասխան նշեց Ղուկասյանը: Նշենք, որ դատական նիստը հետաձգվել է՝ դատարան հրավիրված վկաների՝ նիստին չներկայանալու պատճառով։ Հաջորդ նիստը տեղի կունենա դեկտեմբերի 25-ին։ |

«Ադրբեջանը չի մասնակցի Հայաստանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին»․ Բայրամով
1910:51
«Ակադեմիական քաղաքի հեքիաթը»․ Մեսրոպ Առաքելյան
2110:42
«ԱՄՆ-ն չի հրաժարվում Իրանի հետ բանակցություններից, բայց կան նաև այլ տարբերակներ»․ Վենս (տեսանյութ)
10710:00
Փաշինյանը քաղաքական որոշում ունի. ազատել Սամվել Կարապետյանին կալանքից. «Ժողովուրդ»
7209:30
Ստվերային «լուծումներ» Վրաստանի սահմանին. ո՞ւմ շահերն են սպասարկվում. «Փաստ»
7509:24
Երբ Սամվել Բաբայանը խաղի մեջ կմտնի․ «Հրապարակ»
7509:18
Ովքե՞ր կլինեն «Մարտի 1»-ի գործով նոր մեղադրյալները. «Փաստ»
7909:12
«ԱՄՆ-ն մեծ ծրագրեր ունի Հարավային Կովկասում»․ #ForeignPolicy
26600:39
