«Հայկական կողմը Ադրբեջանին հնարավորություն է տվել գալ և վերահսկել Սոթքի հանքավայրը». Արմեն Մանվելյան
![]() 373 Երկուշաբթի, 15 դեկտեմբերի, 2025 թ., 21:36 «Հայաստանի նկատմամբ կա սպառնալիքների որոշակի ցանկ, որը կամաց-կամաց մեջտեղ է գալիս: Դրանցից մեկը ՀՀ-ի էներգետիկ անկախության զրկումն է, այսինքն՝ էներգետիկ կախվածության մեծացումն է Թուրքիայից և Ադրբեջանից, որը Եվրոպան կոչում է նոր հայակական էներգետիկ անկախության համակարգ և պատրաստ է մինչև 500 մլն դոլար տալ»,- «168»-ի եթերում ասել է «ՀայաՔվե»-ի անդամ, էներգետիկ և միջազգային հարցերի փորձագետ Արմեն Մանվելյանը՝ անդրադառնալով այն տեղեկությանը, որ Երևանն ու Բաքուն քննարկում են Ադրբեջանից նավթ և նավթամթերք ներկրելու հնարավորությունը: Նա ընդգծել է, որ Հայաստան նավթ ուղարկելու պայմանավորվածության հետ կա երկրորդ կետ, որի մասին քիչ են խոսում: «Այն է, որ հայկական կողմը համաձայնել է Ադրբեջանին հնարավորություն տալ գալ և վերահսկել Սոթքի հանքավայրը: Այսինքն՝ համատեղ հանձնաժողով է ստեղծվում՝ Սոթքի հանքավայրի, ինչը իր մեջ նույնպես շատ մեծ վտանգ է պարունակում, որովհետև առանց այդ էլ Սոթքի հանքավայրի մի մասն անցել է ադրբեջանցիներին, Սոթքի վերամշակման գործարանն այլևս չի աշխատում: Այժմ հայկական կողմը համաձայնել է թույլ տալ Ադրբեջանին գալ և հանձնաժողովի միջոցով, իբր թե հայերի հետ միասին, վերահսկողություն կամ վերստուգում կազմակերպել»,- նշել է փորձագետը՝ հավելելով. «Սրանք ՀՀ-ի ինքնիշխանության զրկման որոշակի քաղաքական գործընթացներ են»: |

«Ադրբեջանը չի մասնակցի Հայաստանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին»․ Բայրամով
1910:51
«Ակադեմիական քաղաքի հեքիաթը»․ Մեսրոպ Առաքելյան
2110:42
«ԱՄՆ-ն չի հրաժարվում Իրանի հետ բանակցություններից, բայց կան նաև այլ տարբերակներ»․ Վենս (տեսանյութ)
10710:00
Փաշինյանը քաղաքական որոշում ունի. ազատել Սամվել Կարապետյանին կալանքից. «Ժողովուրդ»
7209:30
Ստվերային «լուծումներ» Վրաստանի սահմանին. ո՞ւմ շահերն են սպասարկվում. «Փաստ»
7509:24
Երբ Սամվել Բաբայանը խաղի մեջ կմտնի․ «Հրապարակ»
7509:18
Ովքե՞ր կլինեն «Մարտի 1»-ի գործով նոր մեղադրյալները. «Փաստ»
7909:12
«ԱՄՆ-ն մեծ ծրագրեր ունի Հարավային Կովկասում»․ #ForeignPolicy
26600:39
