Անսովոր միջոց՝ քունը հեշտացնելու համար

Բրիտանացի սոմնոլոգներ Էլլի Հարը՝ Բրոմփթոնի թագավորական հիվանդանոցից, և Քլեր Ռումսը խորհուրդ են տվել քնելուց առաջ լոգանք ընդունել մթության մեջ կամ աղոտ լուսավորության պայմաններում՝ որպես քունը հեշտացնելու միջոց։ Մասնագետների խորհուրդները ներկայացրել է Daily Mail պարբերականը։
Մասնագետների խոսքով՝ սկզբում այս պրակտիկան տարածում է ստացել սոցիալական ցանցերի շնորհիվ․ օգտատերերը նշել են, որ քնելուց առաջ լոգանք ընդունելը օգնում է մարդկանց ավելի արդյունավետ քնել, եթե խուսափեն պայծառ լույսից: Սոմնոլոգները բացատրել են, որ այդ ազդեցությունը պայմանավորված է ֆիզիոլոգիական մեխանիզմներով։
«Տաք ջուրը նպաստում է մարմնի ջերմաստիճանի հետագա նվազմանը, հենց այդ գործընթացն է օրգանիզմի համար քնի կարևոր ազդանշան։ Լրացուցիչ դեր ունի նաև աղոտ լուսավորությունը․ այն օգնում է անցնել հանգստի ռեժիմի և խթանում է մելատոնինի՝ ցիրկադային ռիթմերը կարգավորող հորմոնի արտադրությունը», — բացատրել է բժիշկ Հարը։
Քլեր Ռումսը նշում է, որ մթության մեջ լոգանք ընդունելը չի կարող փոխարինել քնի հետ կապված լուրջ խանգարումների բուժմանը: Այնուամենայնիվ, այս հանգստացնող պրակտիկան օգնում է նվազեցնել գրգռվածությունը և պատրաստել մարմինը քնի, ինչը հատկապես արդիական է թեթև անքնության դեպքում:

«Այսպես կոչված «Իրական Հայաստան»-ի գաղափարախոսը Ալիևն է». Արա Պողոսյան
2623:00
«Քննարկման առարկա դարձավ նաև Հայաստանի ներքին կացութիւնը»․ Արամ Ա
6722:24
Ի՞նչ է որոշվել Դատավորների ընդհանուր ժողովում
7522:06
«Ազատության, դեմոկրատիայի համար պայքարելով՝ հասանք մի իրավիճակի, երբ բոլոր ընդդիմադիր կուսակցությունների առաջնորդները բանտերում են». Գոհար Ղումաշյան
6022:00
«Կառավարությունը բարդացնում է դրսի հայերի համար ՀՀ քաղաքացիություն ստանալը». Լիլիթ Բլեյան
8320:24
«Հայաստանը տարեկան նվազագույնը 2 մլրդ դոլար է կորցնում խցանումների պատճառով». Վահե Գրիգորյան
9620:00
«Երևանի խցանումները բավական են, որ քաղաքային իշխանությունները 2028-ի ընտրություններին չվերարտադրվեն». Մանուկ Սուքիասյան
10119:06
«Լավ է լինելու, ժողովո՛ւրդ, չարը խափանվելու է, բարին՝ կատարվի». Վարդան Ղուկասյան (տեսանյութ)
9218:48