«Հրոսակախմբով Մայր տաճարի վրա հարձակված ու քահանային կաթվածի հասցրած եղբորով հպարտացող դիրիժոր չէինք տեսել, դա էլ տեսանք»․ Ալիսա Գևորգյան

Զոհված զինծառայողի մայր, լրագրող Ալիսա Գևորգյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Մայր Աթոռում «օդափոխվող» փոխտնօրեն եղբոր մասին Կարեն Դուրգարյանի խոսքը հիշեցրեց 2018-ին իշխանության եկած հեղափոխական պրոլետարիատի հարձակումները Օպերային թատրոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանի վրա: Բանը հասավ նրան, որ 2019 թվականին մշակույթի նախարարի պաշտոնակատար Նազենի Ղարիբյանի հրամանով Կոնստանտին Օրբելյանն ազատվեց Ալեքսանդր Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի պաշտոնից: Օրբելյանը դատարանի վճռով վերականգնվեց պաշտոնում և աշխատեց մինչև պաշտոնավարման ժամկետի ավարտը։ 2024-ին հրավեր ստացավ ու նշանակվեց New York City Opera-ի գործադիր տնօրեն: Երևանի օպերային թատրոնում Կոնստանտին Օրբելյանի արդյունավետ գործունեության մասին տեղյակ եմ, որովհետև այդ ընթացքում աշխատել եմ այն ժամանակ դեռ գոյություն ունեցող մշակույթի նախարարությունում: Օպերային թատրոնը ներկայում ղեկավարող, ինչքան հասկանում եմ՝ իշխանության սրտի տնօրեն Կարեն Դուրգարյանի գործունեության մասին ոչինչ ասել չեմ կարող: Պատերազմից հետո ես ու համերգային դահլիճներն անհամատեղելի ենք, չեմ հետևել: Մայր Աթոռ հյուրախաղերի մեկնած Օպերային թատրոնի փոխտնօրեն եղբորով հպարտացող տնօրենին լսելուց հետո կարող եմ միայն հետևություններ անել:
Հրոսակախմբով Մայր տաճարի վրա հարձակված ու քահանային կաթվածի հասցրած եղբորով հպարտացող դիրիժոր չէինք տեսել, դա էլ տեսանք»։

Արցախի մշակույթի նախկին նախարարները դիմել են Ժաննա Անդրեասյանին
143Երեկ, 14:48
Հայտնի են «Էմմի» մրցանակաբաշխության դափնեկիրները (տեսանյութ)
66815.09.2026, 13:55
«Մատուռն ուսումնասիրված և ընդգրկված չէ գյուղի պատմության և մշակույթի հուշարձանների ցանկում»․ Վարդան Ոսկանյան
45113.09.2026, 16:48
«Երեք հազար տարվա հայկական գավաթների դիզայնին ուշադրություն դարձրեք»․ Սուքիաս Թորոսյան
45213.09.2026, 15:48
Եղեգիսի 1340 թվականի բացառիկ խաչքարը՝ մաշված, բայց կանգուն (լուսանկար)
49912.09.2026, 23:54
«Հավատի խաչվող գույները». Ռոբերտ Էլիբեկյանի արվեստը՝ Մատենադարանի միջնադարյան ձեռագրերի կողքին (լուսանկար)
45112.09.2026, 21:42
Քննարկվել է մարզերի 13 պատմամշակութային օբյեկտներին պատմության և մշակույթի անշարժ հուշարձանի կարգավիճակ տալու հարցը
58110.09.2026, 16:12
«Գոյ» թատրոնը վերադառնում է
76308.09.2026, 23:12