«Սամվել Կարապետյանի տնային կալանքը՝ քայլ ձիով ընդդիմության դեմ»․ Էդմոն Մարուքյան
![]() 251 Երեկ, 18:42 ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը յութուբյան իր էջում տեսանյութ է հրապարակել, որում անդրադառնալով բարերար Սամվել Կարապետյանի խափանման միջոցը տնային կալանքով փոխարինելուն, մասնավորապես ասում է․ «Իշխանությունները, շատ լավ հաշվարկելով իրավիճակը, արել են խոդ կանյոմ, իշխանությունները ճկուն են, ի տրաբերություն ընդդիմության։ Նախ ուզում եմ ասել, որ բացառում եմ որևէ գործարք, որ տեղի ունեցած լինի Սամվել կարապետյանի և Նիկոլ Փաշինյանի միջև, բացառում եմ նաև միջազգային ազդեցությունը։ Ինչ է նշանակում խոդ կանյոմ․ Սամվել Կարապետյանի ձևավորած «Մեր ձևով» շարժմանն արդեն ավելի քան 17 հազար կամավոր է միացել, հարցումները ցույց են տալիս, որ նրանք ռեյտինգով երկրորդն են՝ Նիկոլ Փաշինյանի ղեկավարած ուժից հետո։ Դա Փաշինյանի համար ցավալի իրողություն է, քանի որ այդ դեպքում դժվար է մարդկանց ասել, որ նախկինները վերադառնում են, և ընտրապայքարը բոլորովին այլ՝ Փաշինյանի համար անցանկալի տրամաբանություն է ստանում։ Իշխանությունները մտածում են՝ ի՞նչ անենք, որ այդ ռեյտինգը չաճի և աճող ռեյտինգը դարձնենք կառավարելի ռեյտինգ, այսինք պրոցեսը իրենք կառավարեն, ոչ թե ընդդիմությունը։ Այդ պատճառով որոշում է կայացվել, որ գրավի դիմաց Սամվել Կարապետյանի խափանման միջոցը փոխվի հենց Նոր տարվա նախաշեմին, որպեսզի իրենք կարողանան իրենց ֆեյք էջերով տարածել, ինչն արդեն անում են, թե ինչ մարդասեր է Հայաստանի առաջնորդը։ Դատարանը որոշել է կիրառել նաև լրացուցիչ բացառիկ սահմանափակում՝ Սամվել Կարապետյանին արգելվելով հանդես գալ կոչեր պարունակող հայտարարություններով: Դա նշանակում է, որ Սամվել Կարապետյանն այդ արգելքների տակ չի կարող իր ուղերձներով, հայտարարություններով դիմել իրենց միացած կամավորներին, քաղաքական միավորներին, քաղաքական պրոցեսների դերակատարներին։ Այլ սահմանափակումներ նույնպես կան արտաքին աշխարհի շփումների հետ կապված. եթե նախկինում քրեակատարողական հիմնարկից նա կարող էր զանգել այլ երկրներում իր ընտանիքի անդամների հետ զրուցել, հիմա բացարձակապես նաև այդ հնարավորությունը չունի։ Բայց, այստեղ իշխանությունը ստանում է հնարավորություն տարածելու համար լուրեր, թե տեսեք, իրենք ինչ մարդասեր են։ Այս մեթոդներով նա փորձում է իր ճկուն ներքաղաքական մտքով պրոցեսը տանել իր կառավարման դաշտ, և տանում է իր կառավարման դաշտ։ Սամվել Կարապետյանի թիմը պետք է հետևություններ անի, որովհետև կոնկրետ իրենց նկատմամբ արվել է ձիով քայլ, և այդ ձիով քայլը ունի հետևանքներ։ Այդ հետևանքները լինելու են՝ կառավարել ընդդիմադիր դաշտում իրենց պատկերացումները և իրենց աճող ռեյտինգը։ Ես բացարձակապես չեմ էլ բացառում, որ ինչ-որ պահի Սամվել Կարապետյանի տնային կալանքը կարող է նորից փոխվել կալանքով և հետևից տարածելով լուրեր, թե դա պայմանավորված է եղել Փաշինյանի հետ, որ Նոր տարին տանը անի։ Սամվել Կարապետյանի օրինակն ազդակ պետք է լինի ընդդիմադիր դաշտի համար։ Սա նախընտրական տարի է, այն, ինչ անում է իշխանությունը, իր ճկունությամբ, իր ինչ-որ տեղ խստությամբ, ինչ-որ տեղ լայնախոհություն դրսևորելով, ամեն ինչ անում է, որպեսզի Փաշինյանը վերընտրվի։ Իսկ ի՞նչ է արվում ընդդիմադիր դաշտում, ի՞նչ են մտածում, հասկանում են արդյոք, թե ինչ է անում իշխանությունը։ Ես կարծում եմ, որ մենք բացարձակապես չունենք այդ առողջ միտքը ընդիմադիր դաշտում և դրա համար շատ կարևոր է, որ կարողանանք իրողություններին ճիշտ գնահատականներ տալ, թե ինչ է անում իշխանությունը, ինչով է զբաղված իշխանությունը և հենց այդ պահին ինչով է զբաղված ընդիմությունը»։ Աղբյուրը` Էդմոն Մարուքյան |

«Ոչինչ հավերժ չէ»․ Զուրաբիշվիլի
4014:10
«Խամենեին մտադիր է փախչել Մոսկվա, եթե Իրանում ցույցերը սաստկանան»․ #TheTimes
15713:06
«Իրանին սպասվում է կոշտ պատասխան, եթե ցույցերի ժամանակ զոհեր լինեն»․ Թրամփ (տեսանյութ)
24011:18
«Վենեսուելայի նախագահի պաշտոնակատարի հետ կարող է ավելի վատ բան պատահել, քան՝ Մադուրոյի». Թրամփ
25110:37
Թրամփը չի բացառել Կոլումբիայում ռազմական գործողություն իրականացնելու հնարավորությունը (տեսանյութ)
22510:25
«Միջազգային կառույցներ, ի՞նչ կա». Էդուարդ Շարմազանով
18510:06
Վենեսուելայում Մադուրոյի և նրա կնոջ ազատ արձակման հարցով հանձնաժողով է ստեղծվել
28709:36
«Ուրիշներին ձեռ առնելու «վեհ» վիճակ է. բա մենք ո՞վ ենք». Վարդան Ոսկանյան
32200:42
