«Բա ասում էիր՝ թոշակառուները չգիտեն, թե ինչպես ծախսեն 10 հազարը»․ Ոսկան Սարգսյան
![]() 140 Չորեքշաբթի, 25 փետրվարի, 2026 թ., 09:52 Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Նիկոլ Փաշինյանը գլխի է ընկել, կամ նրան գլխի են գցել, որ ԱԺ ընտրություններից 2 ամիս առաջ կենսաթոշակները պետք է բարձրացնել, որ թոշակառուները ՔՊ ընտրեն։ Բա ասում էիր, որ թոշակը10 հազար դրամով ավելացնենք, կենսաթոշակառուները չգիտեն, թե ինչպես ծախսեն 10 հազարը»։ Հիշեցնենք՝ 2025թ. դեկտեմբերին ԱԺ իր ելույթում վարչապետն ասել էր. «Շատ է խոսվում թոշակների և թոշակառուների մասին։ Հարգելի գործընկերներ, 2025 թվականի հունվարի 1-ից թոշակառուների և նպաստ, հաշմանդամության թոշակ ստացողների, եկեք պայմանական, որ շատ երկար տերմինաբանություն չօգտագործեմ, թոշակներն ավելանում են։ Պարզապես, հասկանո՞ւմ եք՝ կառավարել կա և կառավարումն ունի նրբություններ, և մենք էլ սովորում ենք ավելի արդյունավետ կառավարել։ Մենք ի՞նչ ենք ասում, ասում ենք՝ լավ, թոշակառուների թոշակն ամսական 10 400 դրամով ավելացնենք, ի՞նչ է անելու թոշակառուն, այդ գումարն ի՞նչ է անելու, ինչի՞ վրա է ծախսելու: Մեր հետազոտությունը ցույց է տալիս, խոսքն այս դեպքում 65 պլյուս տարեկան թոշակառուների մասին է, որ մարդկանց առաջնային ծախսն առողջապահությունն է: Հիմա, հետևաբար, ինչո՞ւ մենք մարդկանց տանք այդ փողը, որ ինքը չիմանա, թե ինչպես այն արդյունավետ օգտագործի իր առողջապահության վրա՝ գնա դեղատուն այլ բան գնի, քան պետք է գնի, գնա ստանա այն բուժծառայությունը, քան պետք է ստանա...»: Աղբյուրը` Ոսկան Սարգսյան |

«Փաշինյանն ասում է՝ պատասխանատվություն եք կրում միայնումիայն ԴՈՒՔ՝ իրեն ձայն տվողներդ». Հարութ Ուլոյան
17402:12
«Հայկական էլիտայի խնդիրը». Քրիստինե Վարդանյան
12800:30
«Վտանգավոր ու գարշահոտ նկուղ-աղբանոց՝ Նորաշեն թաղամասի խաղահրապարակի մոտ». Արշակ Սարգսյան (տեսանյութ)
20700:00
Պատրիարխալ պատճառներով կնասպանության համար Ռումինիան սահմանեց ցմահ ազատազրկում
252Երեկ, 23:45
Կարմիր Ավետարանը զավթված Հովհաննավանքի փոխարեն տարվել է Սուրբ Մարիանե եկեղեցի
186Երեկ, 22:54
«Պատասխանում եմ Փաշինյանին պարզ լեզվով». Հայկ Մարության (տեսանյութ)
145Երեկ, 22:00
«Գասպարի Վարդգես, հիմա ոչ պառկելդ, ոչ էլ գլուխկոնծի տալդ ոչ մեկի սրտի լարերին չի դիպչելու». Սյուզան Սիմոնյան
180Երեկ, 21:36
Ադրբեջանական զինվորները մեկնել են Թուրքիա՝ զորավարժությունների
228Երեկ, 21:21
