«Ում կենսաթոշակն ինչ չափով կբարձրանա»․ Արսեն Թորոսյանը մանրամասնում է

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան էթերում անդրադառնալով ապրիլի 1-ից կենսաթոշակների բարձրացմանը, մասնավորապես ասել է․ «Բոլոր կենաթոշակները, որոնք հաշվարկվում են 24 հազար դրամը ներառյալ, այսուհետ հաշվարկվելու են 34 000 դրամ ներառյալ, հետևաբար բոլորի կենսաթոշակները, որոնք հաշվարկվում են այդ հիմքով՝ կբարձրանան 10 000 դրամով։ Նաև բարձրանալու է նվազագույն կենսաթոշակը, որն այս պահին 36 000 դրամ է, այն դառնալու է 46 000 դրամ, դա նշանակում է, որ բարձրանալու է նաև ծերության նպաստը։ Բարձրանալու են նաև հաշմանդամության նպաստները՝ 1-ին, 2-րդ, 3-րդ խմբի համար, ինչպես նաև միջին, ծանր և խորը ֆունկցիոնալության սահմանափակում ունեցող անձանց համար՝ համապատասխանաբար 10 000 դրամով։ Բարձրանալու են նաև զինվորական երկարամյա ծառայության կենսաթոշակները․ այստեղ միջին բարձրացումը կլինի մոտավորապես 8000-8500 դրամի շրջանակնելում։ Բարձրանալու են նաև մեր քաղաքացիներին վճարվող մյուս կենսաթոշակները, որոնք թվով ավելի փոքր են՝ կերակրողին կորցնելու կենսաթոշակ և այլն։
Ըստ էության ապրիլի 1-ից բոլորը ստանալու են այս տարբերակով՝ չհաշված հետվճարը»։

«Դատաիրավական համակարգը վերածվում է կուսակցական շահ սպասարկող գործիքի». «ՀայաՔվե»
49Երեկ, 23:42
Մեղրի համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած անձը և այլ պաշտոնյաներ մեղադրվում են խոշոր չափերի կաշառք ստանալու մեջ (տեսանյութ)
73Երեկ, 23:06
Մահացել է ԱՄՆ պետքարտուղարի նախկին տեղակալը․ նա ակտիվորեն մասնակցել է Արցախի հարցով բանակցություններին
70Երեկ, 22:30
ԱՄՆ զինված ուժերը Օմանի ծոցում հարվածել են նավի
130Երեկ, 22:01
«Ամենից արժանավորներին է տրված տառապանքներով լի ճանապարհը». Էդուարդ Շարմազանով
96Երեկ, 20:00
«Դավիթ Համբարձումյանի հետ կատարվածը ողբերգություն է». Տիգրան Աթանեսյան
104Երեկ, 19:30
Տիգրան Մեծի պողոտա - Ագաթանգեղոսի փողոց խաչմերուկից մինչև Խորենացու փողոցի հատվածը 3 օր փակ կլինի
87Երեկ, 19:24
Դավիթ Համբարձումյանը դատապարտվեց ազատազրկման
121Երեկ, 18:36