««Ինքնակոչ խաչքավորը» պատարագը խոչընդոտել է ոստիկանների օժանդակությամբ». Լիա Սարգսյան

Լրագրող Լիա Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը. ««Ինքնակոչ խաչքավորը» պատարագը խոչընդոտել է ոստիկանների օժանդակությամբ
«Իշխանություն» լրատվականը պարզել է, որ Թալինի համայնքապետ Տավրոս Սափեյանը, դեկտեմբերի 31-ին, Սուրբ Աստվածածին եկեղեցում սրբազան արարողության խոչընդոտումն իրականացրել է ոստիկանության աշխատակիցների անմիջական մասնակցությամբ։
Մասնավորապես, եկեղեցում գտնվել են Թալինի ոստիկանության աշխատակիցներ Ժակ Ղուկասյանը և Լուկաշ Հարությունյանը, ինչպես նաև Սափեյանի հորեղբոր տղաները և քաղաքապետարանի աշխատակիցներ։ Նրանց ներկայությունն ու գործողությունները փաստացի ծառայել են մեկ նպատակի՝ ապահովել համայնքապետի կողմից եկեղեցական արարողության խոչընդոտումը։
Թալինի ոստիկանության ծառայողները, որոնց պարտականությունն է պաշտպանել հասարակական կարգը և կրոնական ազատությունները, այդ օրը հանդես են եկել ոչ թե որպես իրավապահներ, այլ որպես Սափեյանի կամակատարներ։ Նրանք ոչ միայն չեն կանխել սրբազան արարողության խոչընդոտումը, այլ իրենց մասնակցությամբ օժանդակել եւ լեգիտիմացրել են եկեղեցու ներսում կատարված խուլիգանությունը։
«Իշխանության» տեղեկություններով՝ ինքնակոչ «խաչքավորը» ջանասիրաբար փորձում է հայտնվել Նիկոլ Փաշինյանի տեսադաշտում՝ 2026թ․ պատգամավորական ցուցակում հայտնվելու համար։ Այդ ճանապարհին, Թալինի համայնքապետը, գիտակցաբար անարգում է եկեղեցու դերը եւ արժեքները, ոտնահարում հավատացյալների իրավունքները, ցատկում է Մայր Աթոռի պատերին, եկեղեցու բակում հնչեցնում է սեռական բնույթի հայհոյանքներ, սադրիչ կոչեր անում՝ հրահրելով բախումներ։Եկեղեցու օրինական գործունեությունը կամ կրոնական ծեսի կատարումը խոչընդոտելը քրեական հանցագործություն է։
Քննչական կոմիտեից տեղեկացանք, որ վարույթ նախաձեռնված չէ, այսինքն՝ Տավրոս Սափեյանը եւ նրա հետ գործող անձինք պատասխանատվության չեն ենթարկվել»:

Սևանում համայնքապետի թեկնածու Սարգիս Մուրադյանի շտաբի ղեկավարին բերման են ենթարկել
2017:30
«Նոր կենսաչափական փաստաթղթերի ճանաչման հետ ընտրատեղամասերում տեխնիկական խնդիր չկա». Միգրացիայի և քաղաքացիության ծառայություն
4816:54
«Ոչ մի անձնագրային գրառում չի կարող մարդկանց պարտադրել հրաժարվել իրենց ինքնությունից». Գառնիկ Դանիելյան
6416:42
«16:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների ընթացքում ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ ստացվել է 11 ահազանգ». ՆԳՆ
6016:30
«Խառնաշփոթ՝ Սևանի 20/1 ընտրատեղամասում». Լիա Սարգսյան (տեսանյութ)
7016:06
«Փաշինյանի բլեֆը կարող է թանկ նստել հենց իր վրա». Սուրեն Սուրենյանց
8015:54
14:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները
8015:42
«Ընդդիմադիր պատգամավորնե՛ր, ձեր քվեն հանե՛ք Փաշինյանի քաղաքական թե՛ շահարկումից և, թե՛ հաշվարկից». Վլադիմիր Մարտիրոսյան
8315:24