Երեքշաբթի, 06 հունվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +7 °C

«Իշխանությունը վա բանկ է գնում` ստվերից առաջին պլան բերելով տիրադավ պատանդներին»․ Տիգրան Աբրահամյան

«Իշխանությունը վա բանկ է գնում` ստվերից առաջին պլան բերելով տիրադավ պատանդներին»․ Տիգրան Աբրահամյան
149
Երեկ, 11:00

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ռեժիմն ինքն իր ընտրություն է առաջարկել հասարակությանը՝ ընտրելու տեսակ ու արժեհամակարգ՝ դրանով իսկ արագացնելով իր նախաձեռնության տապալումը:
Բացի այն հանգամանքից, որ Մայր Աթոռի դեմ գործողություններում իշխանությունը գործում է օրենքից դուրս, ստիպված վա բանկ է գնում՝ ստվերից առաջին պլան բերելով տիրադավ պատանդներին:
Եթե նույնիսկ որոշ մարդկանց մոտ կասկած կար կողմնորոշման, գործելու և ընտրություն կատարելու հարցում, ապա տիրադավների կերպարն ու կեցվածքն արագացրեցին հանրության՝ Հայ Առաքելական Եկեղեցու շուրջ համախմբվելու գործընթացը:
Միգուցե շատերի համար տիրադավները նոր են բացահայտվում որպես մարդկային տեսակ, սակայն պարզ է, որ նախկինում էլ ներսից են գործել որպես ուրացողներ:
Մեկն Արցախն է դավաճանել, մյուսը՝ սեփական ընկերներին, ու այդպես շարունակ»: