Չորեքշաբթի, 07 հունվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +9 °C

«Ստորագրած թուղթը ուշագրավ է բացառապես մեկ հանգամանքով». Թաթուլ Հակոբյան

«Ստորագրած թուղթը ուշագրավ է բացառապես մեկ հանգամանքով». Թաթուլ Հակոբյան
251
Երեկ, 00:48

Լրագրող Թաթուլ Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Հայ առաքելական եկեղեցու մեկ տասնյակ եպիսկոպոսների ստորագրած թուղթը ուշագրավ է բացառապես մեկ հանգամանքով:
Մինչև երեկ վարչապետ Փաշինյանը հավաստիացնում էր, որ ինքը որպես Հայ առաքելական եկեղեցու հետևորդ է լծվել, իր խոսքերով՝ «Կտրիճ Ներսիսյանից Մայր Աթոռը ազատագրելու» գործին:
Ստորագրված թղթի տակ պարոն Փաշինյանը ստորագրել է որպես ՀՀ վարչապետ, թեև նրա հագուկապը ոչ դրեսկոդային էր (սա հումորի մասն է):
Ճիշտ է նաև՝ այլընտրանքային պատարագների օրերին վարչապետ Փաշինյանը լիուլի օգտվում էր ՀՀ ոստիկանության և մյուս ուժայինների ծառայություններից:
Հասկանալի է, որ առանց վերջինների հովանու, պարոն Փաշինյանը չէր կարողանա մասնակցել պատարագների»:

Աղբյուրը`   Թաթուլ Հակոբյան