Բագրատ և Արշակ Սրբազանների նամակը՝ կալանավայրից
![]() 155 Երեկ, 11:54 Բագրատ և Արշակ Սրբազանների նամակը՝ կալանավայրից․ ««Փառք Քեզ Աստված, փառք քեզ, Մուտք գործեցինք 2026 թվական և հայացքներս լույսով ու սրտներս հույսով, ապրումներս հավատքով և զգացումներս սիրով նշում ենք Սուրբ Ծննդյան և Աստվածհայտնության մեծ խորհուրդը: Մեր ազատությունից բանտարգելության մեջ գտնվող մեր սիրելի և համբուրելի ժողովրդին մեր սերը, ուժը, եռանդը, վերականգնումի կամքի և Հաղթանակի իրականացման բարեմաղթանքներս ենք հղում մաղթելով և աղոթելով, որ Աստվածորդու Ծննդյան հրաշքով նոր կյանքի և Հոգևոր Հայաստանի տեսիլքը հաղթանակի 2026 թվականին մեր կյանքից հեռացնելով չարիքը՝ իր բոլոր դրսևորումներով, և մեր կյանքում հաստատվեն այն բոլորը, ինչ Աստծունն է և բարի է: Ամբողջ 2025 թվականը եղավ հալածանքների և փորձությունների մի ժամանակահատված, որի գնահատականը պատմությունն ու սերունդները դեռևս կտան, սակայն մեզ համար այն դարձավ է՛լ ավելի հաստատվելու, զորանալու և հաստատակամ դառնալու կյանքի հանգրվան՝ կարևոր իմաստով, որն օծված է մեր Տիրոջ պատգամով. «Երանի նրանց, ովքեր հալածվում են արդարության համար, որովհետև նրանցն է երկնքի արքայությունը... ուրախացե՛ք և ցնծացե՛ք» (Մատթ. 5:11-12), և «նրանք, ովքեր հույսը Տիրոջ վրա են դրել, պիտի ստանան երկիրը և ժառանգեն սուրբ լեռը» (Եսայի 57:13): Թող 2026-ը լինի համախմբումի, անձնականից անանձնական մեկ նպատակով, մեկ հայացքով, մեկ պայքարով, մեկ տեսիլքով և մեկ հաղթանակով՝ Հայաստանի և հայության, մեր Սուրբ Եկեղեցու, արդարության, ճշմարտության և պատվի հաղթանակով օրհնված տարի, և թող Իր Սուրբ Ծննդյան հրաշքով «Հույսի Աստված լցնի ամբողջական ուրախությամբ ու խաղաղությամբ, որպեսզի Սուրբ Հոգու զորությամբ առատանանք» (Հռոմ. 15:13), «ուստի դեն նետենք խավարի գործերը և հագնենք լույսի զենքերը» (Հռոմ. 13:12)... Դեպի Ազատագրում և Հաղթանակ... Քրիստոս Ծնաւ և Յայտնեցաւ Աղբյուրը` Սրբազան պայքար |

Սուրբ Ծննդյան հայրապետական պատարագն՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
7010:42
Նիկոլ Փաշինյանը Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում պատարագի է մասնակցում. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
7910:30
«Անգրագետ քայլիստուհին թափ-թաԺա բառ է հնարել»․ Գագիկ Համբարյան (տեսանյութ)
10610:24
«Տեր Հայկը չի մտնելու եկեղեցի». Տավրոս Սափեյան (տեսանյութ)
14710:06
Լարված իրավիճակ՝ Թալինի եկեղեցում (տեսանյութ)
16809:48
«Հարցազրույցի այս հատվածը կարելի է բնորոշել որպես՝ «թքել Հայաստանի իշխանությունների վրա»». Արա Պողոսյան
12409:12
Հայ Առաքելական եկեղեցին նշում է Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան ու Աստվածահայտնության տոնը
14209:00
Բոլոր ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց (լուսանկար)
18307:42
