«Վարդաշենի վթարային հանրակացարանի բնակարաններից մեկի տանիքը փլուզվել է»․ Սոնա Աղեկյան

«Մայր Հայաստան» կուսակցության անդամ Սոնա Աղեկյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրելով․ «Վարդաշենի 68 հասցեում գտնվող վթարային հանրակացարանի բնակարաններից մեկում 2026 թվականի հունվարի 4-ը սկսվեց տանիքի փլուզմամբ։
Մինչ ՀՀ կառավարությունն ու քաղաքապետարանը հերթական անգամ զբաղված են ձգձգվող, անպտուղ «բանակցություններով», բնակիչների կյանքը գտնվում է իրական ու անմիջական վտանգի տակ։
ՔՊ իշխանությունը շարունակում է միլիոնավոր դրամներ մսխել շոուների, տոնական փայլի և ինքնագովազդի վրա՝ չգիտակցելով կամ գիտակցաբար անտեսելով ամենաառաջնայինը՝ քաղաքացու կյանքի իրավունքը։
Երբ մարդիկ քնում են փլվելու վտանգի տակ գտնվող տանիքների տակ, ու միևնույն ժամանակ իշխանության համար առաջնահերթ չեն անվտանգ բնակարանները, փոխարենը առաջնահերթ են ցուցադրական միջոցառումները, սա արդեն նշանակում է, որ իշխանությունը շահագրգռված չէ մարդկանց կյանքի անվտանգությամբ ևս։
Այս ամենն արդեն ոչ թե անփութություն է, այլ քաղաքական անպատասխանատվություն ու մարդու իրավունքների վրա թքած ունենալ։
Քաղաքացին չպետք է զոհ դառնա իշխանության անգործությանը»։

Սևանում համայնքապետի թեկնածու Սարգիս Մուրադյանի շտաբի ղեկավարին բերման են ենթարկել
2017:30
«Նոր կենսաչափական փաստաթղթերի ճանաչման հետ ընտրատեղամասերում տեխնիկական խնդիր չկա». Միգրացիայի և քաղաքացիության ծառայություն
4816:54
«Ոչ մի անձնագրային գրառում չի կարող մարդկանց պարտադրել հրաժարվել իրենց ինքնությունից». Գառնիկ Դանիելյան
6416:42
«16:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների ընթացքում ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ ստացվել է 11 ահազանգ». ՆԳՆ
6016:30
«Խառնաշփոթ՝ Սևանի 20/1 ընտրատեղամասում». Լիա Սարգսյան (տեսանյութ)
7016:06
«Փաշինյանի բլեֆը կարող է թանկ նստել հենց իր վրա». Սուրեն Սուրենյանց
8015:54
14:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները
8015:42
«Ընդդիմադիր պատգամավորնե՛ր, ձեր քվեն հանե՛ք Փաշինյանի քաղաքական թե՛ շահարկումից և, թե՛ հաշվարկից». Վլադիմիր Մարտիրոսյան
8315:24