«Նոր տարին չի լուծելու կուտակված հիմնահարցերը, եթե ձեռքներս ծալած նստենք»․ Ոսկան Սարգսյան
![]() 124 Երկուշաբթի, 05 հունվարի, 2026 թ., 15:36 Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ամանորի շեմին սուպերմարկետներում մեծ առևտուր էր, դրանց տերերը մեծ շահույթներ ունեցան։ Ընկերս պատմում է, որ տարեմուտին Երևանում 3 ժամ լավաշի հերթում է եղել։ Սակայն մինչև փետրվարի կեսերն առևտուրը սառած վիճակում է լինելու։ Նոր տարին ինքնին չի լուծելու հին, կուտակված հիմնահարցերը, եթե ձեռքներս ծալած նստենք։ Անձնական, ընտանեկան խնդիրներից զատ համազգային մեծ մարտահրավերներ կան, որոնք սպառնալիք են պետության, հանրության և յուրաքանչուրի համար։ Դրանցից գլխավորը, առաջինը դրսից ղեկավարվող, օտարի օրակարգն իրականացնող, հանրությանը պառակտող, Հայաստան պետության համար սպառնալիք իշխանության հեռացումն է։ Նիկոլ Փաշինյանը խախտել ու խախտում է սահմանադրությունը, չունի կարմիր գծեր։ Սակայն նա տիրապետում է հսկայական վարչական և ֆինանսական ռեսուրսների, շարունակում է քաղաքական օրակարգ թելադրել։ Ընդդիմությունը պետք է ունենա գործողությունների պլան Բ, երբ մեծ չափով կեղծվեն հունիսի 7-ին նշանակված ԱԺ ընտրությունները»։ Աղբյուրը` Ոսկան Սարգսյան |

«Չտեսին պետություն տրվեց, դրել քանդում է»․ Արա Արայան
18002:06
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
13500:48
«Ամենավերջին սրիկան դու ես ու քո նմանները, ովքեր տղերքի արյան վրա փող են աշխատում»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)
25800:24
«Կեղծ է». Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը՝ ԱԱԾ-ի հրապարակած փաստաթղթի մասին (տեսանյութ)
22000:12
«Ահա «Քրիստոսի չարչարանքներով» ձեռք բերած պաշտոնի գինը». Անուշ Պողոսյան
16400:00
«Նիկոլ Փաշինյանը քաղաքականացրեց նույնիսկ Քրիստոսի ծնունդը». Արշակ Սարգսյան
150Երեկ, 23:00
Հալեպում շարունակվում են բախումները
123Երեկ, 22:30
«Այս գիշերը սպասվում է մոլորակների արեգակնային շքերթ․ հաջորդը՝ 23-րդ դարում»․ Լևոն Ազիզյան
223Երեկ, 21:36
