Չորեքշաբթի, 07 հունվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +5 °C

«Քաղաքական բռնաճնշումներն արդեն ինձ էլ հասան». Սամվել Աշոտյան

«Քաղաքական բռնաճնշումներն արդեն ինձ էլ հասան». Սամվել Աշոտյան
253
Երկուշաբթի, 05 հունվարի, 2026 թ., 18:30

Տվյալների վերլուծաբան Սամվել Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում էկրանապատճեն է հրապարակել ու գրել. «Քաղաքական բռնաճնշումներն արդեն ինձ էլ հասան։
Իմ տակ հավեսով փորելուց ու ոչինչ չգտնելուց հետո ռեժիմը որոշել է անցնել դատական հայցերով ճնշումների։
ԱԺ նախագահի մամլո խոսնակ ներկայացած ոմն Մովսես Հարությունյան ինձ սպառնում է դատի տալ, եթե չհեռացնեմ տեսանյութս, ինչը և բնականաբար չեմ անելու։
Ամենայն հավանականությամբ, շատ շուտով կսկսի դատական հայցերով իմ դեմ բռնաճնշումները, քանի որ իմ ազատ խոսքը ռեժիմի համար դարձել է վտանգավոր նախընտրական շրջանում։
Ու ի դեպ, պարոն Սիմոնյան, ես անկեղծորեն սպասում էի իմ հերթին, արդեն տխրել էի, որ արհամարհում եք ինձ։
Պարոն Սիմոնյան, եթե կարծում եք, որ դատական հայցերով վախեցնելու եք, ապա կասեմ՝ «и не такое видали», ես պատերազմի միջով անցած մարդ եմ, ինձ այս մանրախնդիր հարցերով չեք կարողանալու ո՛չ վախեցնել, ո՛չ էլ լռեցնել»։

Աղբյուրը`   Սամվել Աշոտյան