«Մեր ընտրությունն է որոշելու՝ մենք կշարունակե՞նք ԼԻՆԵԼ, թե կկործանվենք՝ բաժանվելով մենք մեր մեջ». Մեսրոպ Առաքելյան

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանի ֆեյսբուքյան գրառումը. «Այսօր, երբ մենք նշում ենք Սուրբ Ծնունդը, կցանկանայի հիշեցնել Հիսուս Քրիստոսի խոսքերը.
«Ամեն թագավորություն, որ ինքն իր մեջ բաժան-բաժան է լինում, կործանվում է, և ամեն քաղաք կամ ընտանիք, որ ինքն իր մեջ բաժանված է, կանգուն չի մնում»։
Վերջին տարիներին այս խոսքերը, առավել քան երբևէ, դարձել են խիստ արդիական և ձեռք են բերել առանձնահատուկ նշանակություն։
Մի բան է, երբ թշնամիդ արտաքին է․ նրա չարագործությունը հասկանալի է, կանխատեսելի է և տրամաբանական։ Դարեր շարունակ թշնամին ավիրել է մեր երկիրը, կոտորել մեզ, ոտնահարել մեր ինքնությունը։ Արդյունքում մենք ցրվել ենք աշխարհով մեկ՝ պետականության երազանքը սրտերում պահած։
Սակայն անհամեմատ ավելի սարսափելի է, երբ հարյուրամյակներ անց, վերջապես ձեռք բերելով բաղձալին, մենք հայտնվել ենք մի իրավիճակում, երբ երկիրը «կործանվում է», որովհետև «բաժան-բաժան է»։ Որովհետև «ինքն իր մեջ բաժանված է» «ընտանիքը»։ Ընտանիքները․․․
Մի կարճ արտահայտությամբ Տերը բացատրում է, որ ներքին թշնամանքը, պառակտվածությունն ու անհաշտությունը շատ ավելի կործանարար են, քան ցանկացած արտաքին միջամտություն։
Եվ հենց այդ պատճառով այսօր մեզ համար կենսական նշանակություն ունի միասնականությունը։ Միասնականությունը՝ հանուն այն բանի, որ մեր տունը «չբաժանվի ինքն իր մեջ», որպեսզի այն վերջնականապես «չկործանվի»։
«Ով ինձ հետ չէ, հակառակ է ինձ…»
Տիրոջ այս խոսքը բարու և չարի միջև ընտրության մասին է։ Այն ընտրության, որը մեզանից յուրաքանչյուրը պարտավոր է կատարել։ Հատկապես այս տարի, երբ մեր ընտրությունն է որոշելու՝ արդյոք մենք կշարունակենք ԼԻՆԵԼ, թե կկործանվենք՝ բաժանվելով մենք մեր մեջ։
Սուրբ Ծնունդը պարզապես մեծ տոն չէ։ Այն նաև հնարավորություն է՝ տրված մեզ խորհելու, զգալու և գիտակցելու համար։
Հնարավորություն՝ ինքն իր հետ հաշտվելու, ինքն իր մեջ բաժան-բաժան եղած մեր Երկրին, մեր Տանը։ Մեր մեծ Ընտանիքին, որը մենք այլևս իրավունք չունենք թույլ տալու, որ քանդվի-քայքայվի ներսից։
Շնորհավոր Սուրբ Ծնունդ, Ընտանիքի սիրելի անդամներ»։

Սևանում համայնքապետի թեկնածու Սարգիս Մուրադյանի շտաբի ղեկավարին բերման են ենթարկել
2017:30
«Նոր կենսաչափական փաստաթղթերի ճանաչման հետ ընտրատեղամասերում տեխնիկական խնդիր չկա». Միգրացիայի և քաղաքացիության ծառայություն
4816:54
«Ոչ մի անձնագրային գրառում չի կարող մարդկանց պարտադրել հրաժարվել իրենց ինքնությունից». Գառնիկ Դանիելյան
6416:42
«16:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների ընթացքում ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ ստացվել է 11 ահազանգ». ՆԳՆ
6016:30
«Խառնաշփոթ՝ Սևանի 20/1 ընտրատեղամասում». Լիա Սարգսյան (տեսանյութ)
7016:06
«Փաշինյանի բլեֆը կարող է թանկ նստել հենց իր վրա». Սուրեն Սուրենյանց
8015:54
14:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները
8015:42
«Ընդդիմադիր պատգամավորնե՛ր, ձեր քվեն հանե՛ք Փաշինյանի քաղաքական թե՛ շահարկումից և, թե՛ հաշվարկից». Վլադիմիր Մարտիրոսյան
8315:24