«Միջազգային իրավունք այլևս գոյություն չունի. կա ուժ». Իլհամ Ալիև

Համաշխարհային զարգացումներն ընթանում են այն ուղղությամբ, երբ յուրաքանչյուր երկիր պետք է նախևառաջ ամրապնդի իր ռազմական ներուժն ու անվտանգությունը, տեղական հեռուստաալիքներին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
Հիշելով Գաբալայում Թուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովում անդամ երկրների՝ Ադրբեջանում համատեղ զորավարժություններ անցկացնելու իր առաջարկը՝ պետության ղեկավարն ասել է. «Ես կարծում եմ, որ սա նույնպես անհրաժեշտ է։ Մենք զորավարժություններ ենք անցկացնում անդամ երկրների հետ երկկողմ ձևաչափով։ Իհարկե, առաջին հերթին՝ Թուրքիայի, բայց նաև այլ երկրների հետ։ Սակայն համատեղ զորավարժությունների անցկացումը կարող է մեծ խորհրդանշական նշանակություն ունենալ, բայց միևնույն ժամանակ կա գործնական անհրաժեշտություն»։
Իլհամ Ալիևը նշել է, որ ժամանակակից աշխարհում այլևս գոյություն չունի միջազգային իրավունք կոչվող երևույթ. «Թող բոլորը մոռանան դրա մասին։ Կա ուժ, կա համագործակցություն, կա դաշինք, կա փոխադարձ աջակցություն»։

«Այսպես կոչված «Իրական Հայաստան»-ի գաղափարախոսը Ալիևն է». Արա Պողոսյան
2623:00
«Քննարկման առարկա դարձավ նաև Հայաստանի ներքին կացութիւնը»․ Արամ Ա
6722:24
Ի՞նչ է որոշվել Դատավորների ընդհանուր ժողովում
7522:06
«Ազատության, դեմոկրատիայի համար պայքարելով՝ հասանք մի իրավիճակի, երբ բոլոր ընդդիմադիր կուսակցությունների առաջնորդները բանտերում են». Գոհար Ղումաշյան
6022:00
«Կառավարությունը բարդացնում է դրսի հայերի համար ՀՀ քաղաքացիություն ստանալը». Լիլիթ Բլեյան
8320:24
«Հայաստանը տարեկան նվազագույնը 2 մլրդ դոլար է կորցնում խցանումների պատճառով». Վահե Գրիգորյան
9620:00
«Երևանի խցանումները բավական են, որ քաղաքային իշխանությունները 2028-ի ընտրություններին չվերարտադրվեն». Մանուկ Սուքիասյան
10119:06
«Լավ է լինելու, ժողովո՛ւրդ, չարը խափանվելու է, բարին՝ կատարվի». Վարդան Ղուկասյան (տեսանյութ)
9218:48