«Շողակաթ»-ի փոխարեն՝ «Առաջինի լրատվական ալիք»
![]() 155 Երկուշաբթի, 05 հունվարի, 2026 թ., 23:18 «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲ ընկերությունը (ՀՀՌՑ) տեղեկացնում է, որ 2026 թվականի հունվարի 1-ից «Հոգևոր-մշակութային հանրային հեռուստաընկերություն» ՓԲ ընկերությունը լուծել է ՀՀՌՑ-ի հետ կնքված՝ հանրային մուլտիպլեքսում հեռարձակման պայմանագիրը և դադարեցրել է թվային ցանցով «Շողակաթ» հեռուստաալիքի հանրապետական սփռումը։ «Տեսալսողական մեդիայի մասին» ՀՀ Օրենքի 44-րդ Հոդվածի 3.1. կետի պահանջը ապահովելու նպատակով հանրային մուլտիպլեքսում 2-րդ համարի ներքո այսուհետ կհեռարձակվի «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲ ընկերության «Առաջինի լրատվական ալիք» ծրագիրը։ |

«Տասնյակ հազարավոր երիտասարդներ, ում տարիքն անցել է 30-ը, չեն ամուսնանում»․ Ոսկան Սարգսյան
5917:18
«Իշխանության համար ավելի հեշտ է պայքարել «հոգևորականների» դեմ, քան պատասխան տալ ձախողումների համար»․ Հրայր Կամենդատյան
5517:12
«Քրիստոսը երբեք մենակ չէ». Շպռոտ
9316:54
«Կառավարությունը պատասխան է ստացել Հիսուս Քրիստոսից, բայց դեռ չի տարածում». Տիգրան Պասկևիչյան
10816:42
«Ալիևը Հայաստանի դեմ է պատերազմում, Փաշինյանը՝ Հայ Առաքելական եկեղեցու»․ Ոսկան Սարգսյան
9516:30
«Սա հասարակության նիկոլացման հետևանք է»․ Րաֆֆի Ասլանյան
8916:18
«Կարծես գողություն անելու պահին ձերբակալված հանցագործ լինի». Էդգար Ղազարյան
11716:12
Հալեպի երկու թաղամասերում պարետային ժամ է սահմանվել
17915:35
