Հայ Առաքելական եկեղեցին նշում է Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան ու Աստվածահայտնության տոնը
![]() 206 Երեկ, 09:00 Հունվարի 6-ին Հայ Առաքելական եկեղեցին նշում է Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան ու Աստվածահայտնության տոնը, որը Հիսուսի Սուրբ Ծննդյան և մկրտության հիշատակումն է: Աստված մարդացավ և հայտնվեց մարդկանց: Քրիստոսի մկրտության ժամանակ Հայր Աստված վկայում է. «Դա է իմ սիրելի Որդին, որն ունի իմ ամբողջ բարեհաճությունը» (Մատթ. 3:17, Մարկ. 1:11, Ղուկ. 3:22) և Սուրբ Հոգին աղավնակերպ իջնում է Քրիստոսի վրա: Տեղի է ունենում երկրորդ աստվածահայտնությունը: Այսպիսով, Քրիստոսի Ծննդյան և Մկրտության միջոցով հաստատված երկու աստվածահայտնությունները եկեղեցում տոնում են միասին՝ հունվարի 6-ին «Հայտնություն» կամ «Աստվածահայտնություն» ընդհանուր անվամբ: Հունվարի 6-ի առավոտյան մատուցվում է Սուրբ Պատարագ, որից հետո կատարվում է Ջրօրհնեքի կարգ (ըստ ավանդույթի՝ խաչը ջուրն իջեցնելը խորհրդանշում է Հիսուսի Հորդանան գետը մտնելը): Պատարագիչը խաչով, ապա մյուռոնով օրհնում է ջուրը և հավատացյալներն այդ ջրից տուն են տանում, որպես օրհնություն ու բուժիչ դեղ հիվանդների համար: Այնուհետև քահանան այցելում է հավատացյալների տներն՝ ավետելու Հիսուս Քրիստոսի Ծնունդը: Այստեղից էլ առաջացել է Տնօրհնեքի կարգը: Հիսուսի ծնունդն այսպես եղավ: Օգոստոս կայսեր հրամանով կայսրությունում մարդահամար անցկացվեց: Յուրաքանչյուր ոք գնաց իր ծննդավայրը՝ գրանցվելու: Հովսեփն էլ Սուրբ Կույս Մարիամի հետ Բեթղեհեմ եկավ: Երբ Սուրբ Կույսի հղության օրերը լրացան, և ոչ մի պանդոկում գիշերելու տեղ չգտնվեց, նրանք ստիպված մի քարայրի մեջ տեղավորվեցին, ուր ծնվեց Հիսուսը: Աստծո Որդին մի անփառունակ քարայրում՝ աղքատության մեջ ծնվեց, ինչը մեր հոգիների ճշմարիտ խորհրդանշանն է: Ծննդյան վկաները մոտակայքի հովիվներն էին, որոնց հրեշտակներն էին տեղեկացրել Փրկչի Սուրբ Ծննդյան մասին՝ երգելով. «Փառք Աստծուն՝ բարձունքներում և երկրի վրա խաղաղություն և հաճություն՝ մարդկանց մեջ»: (Ղուկ. 2:14): Այնուհետև արևելքից եկան մոգեր, ում մի աստղ էր առաջնորդել, և երկրպագեցին Մանուկին, ընծաներ մատուցեցին ու գնացին իրենց երկրները: |

«Հորինում եք, իբր ես հանդիպում եմ իմ ընկերոջ աղջկա հետ, ամոթ է, բավակա՜ն է». Ալեն Սիմոնյան (տեսանյութ)
3918:54
«Գրենլանդիան բաց է ԱՄՆ-ի լրացուցիչ զորքերի տեղակայման համար». ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար
14718:19
Սիրիական բանակը սկսել է ռմբակոծել Հալեպի քրդական թաղամասերը
19017:42
«Եթե Փաշինյան Նիկոլը հաջողի, Հայաստանը, ի դեմս նրա, կունենա Ուգո Չավես»․ Կարեն Հեքիմյան
14117:42
«Տասնյակ հազարավոր երիտասարդներ, ում տարիքն անցել է 30-ը, չեն ամուսնանում»․ Ոսկան Սարգսյան
18117:18
«Իշխանության համար ավելի հեշտ է պայքարել «հոգևորականների» դեմ, քան պատասխան տալ ձախողումների համար»․ Հրայր Կամենդատյան
13417:12
«Քրիստոսը երբեք մենակ չէ». Շպռոտ
14716:54
«Կառավարությունը պատասխան է ստացել Հիսուս Քրիստոսից, բայց դեռ չի տարածում». Տիգրան Պասկևիչյան
19816:42
