Չորեքշաբթի, 07 հունվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +5 °C

Լարված իրավիճակ` Թալինի եկեղեցում

Լարված իրավիճակ` Թալինի եկեղեցում
244
Երեկ, 09:48

Վաղ առավոտից լարված իրավիճակ է Թալինի եկեղեցու տարածքում: Քահանային թույլ չեն տալիս մտնել ներս ու Սուրբ ծննդյան պատարագ մատուցել: Տարածքում է նաև քաղաքապետ Տավրոս Սափեյանը:

Ավելի վաղ Սափեյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ «հունվարի 6-ի առավոտյան՝ Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնի առթիվ, Թալինի Սուրբ Աստվածածին եկեղեցում տեր Թադե քահանա Թախմազյանի ձեռամբ կմատուցվի Սուրբ Պատարագ և կկատարվի Ջրօրհնեքի արարողություն»:

Հիշեցնենք՝ Տեր Թադեն (Արամայիս Թախմազյան) կարգալույծ է հռչակվել: