Հինգշաբթի, 08 հունվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +6 °C

«Եթե Փաշինյան Նիկոլը հաջողի, Հայաստանը, ի դեմս նրա, կունենա Ուգո Չավես»․ Կարեն Հեքիմյան

«Եթե Փաշինյան Նիկոլը հաջողի, Հայաստանը, ի դեմս նրա, կունենա Ուգո Չավես»․ Կարեն Հեքիմյան
232
Երեկ, 17:42

Հասարակական գործիչ Կարեն Հեքիմյանի ֆեյսբուքյան գրառումը. «Փաշինյան Նիկոլը կրկնօրինակում է Ուգո Չավեսի՞ն:
Ի՞նչ են ուզում Փաշինյան Նիկոլն ու կաթողիկոսը:
Իր ասելով, Փաշինյան Նիկոլը ցանկանում է «բարեփոխել» Եկեղեցին: Սակայն, վերջինիս որդեգրած մեթոդները, ինչպես նաև «բարեփոխմանը» ներգրավված անձանց բնութագրերը հերքում են բարեփոխումներ իրականացնելու վերաբերյալ նրա պնդումները: Հետևաբար՝ առաջին իսկ ողջամիտ վարկածն այն է, որ Փաշինյան Նիկոլն ինքնուրույն կամ արտաքին պատվերով կազմաքանդում է Եկեղեցին: Ի դեպ, «կազմաքանդել» ամենևին չի նշանակում վերացնել: Փաշինյան Նիկոլը Եկեղեցին չի վերացնի, այլ կկազմաքանդի նրա հիմքը, կբաժանի մասերի, կփորձի փոխել գաղափարախոսությունը: Ի վերջո, միգուցե Փաշինյան Նիկոլը բավարարվի միայն գործող կաթողիկոսի հեռացմամբ:
Իսկ ինչո՞վ է գործող կաթողիկոսը խանգարում Փաշինյան Նիկոլին: Այլ կերպ ասած՝ գործող կաթողիկոսի հատկապես ո՞ր գործողություններին է դեմ Փաշինյան Նիկոլը:
Առերևույթ, գործող կաթողիկոսը զբաղվում է բացառապես եկեղեցական գործերով: Այնուամենայնիվ, փաստ է, որ վերջինս Հայաստանից դուրս ազդեցություն ունի, ինչպես նաև մարդկային և ֆինանսական ռեսուրսներ: Բացի դրանից՝ ապրիորի Եկեղեցին բազմաթիվ արտոնություններ ունի, օրինակ՝ մաքսային, հարկային և այլ արտոնություններ: Այս իմաստով, մեծ է հավանականությունը, որ Փաշինյան Նիկոլը ցանկանում է օգտվել Եկեղեցու ռեսուրսներից և արտոնություններից, ինչին լրիվ կամ մասամբ դեմ է գործող կաթողիկոսը:
Մոտավորապես նույն իրավիճակն էր տիրում 2000-ականների Վենեսուելայում: Երկրի հեղափոխական նախագահ Ուգո Չավեսը բացահայտ հակամարտության մեջ էր մտել կաթոլիկ եկեղեցու վենեսուելական հիերարխների հետ՝ մեղադրելով նրանց քաղաքական կողմնակալության, իր կառավարությանն ընդդիմանալու, ընդդիմությանը և պահպանողական ուժերին աջակցելու մեջ: Ուգո Չավեսը մասամբ հաջողեց: Հետո եկավ Նիկոլաս Մադուրոն: Այնուհետև՝ գիտեք, թե ինչ եղավ:
Եթե Փաշինյան Նիկոլը հաջողի, ապա Հայաստանն, ի դեմս Փաշինյան Նիկոլի, կունենա Ուգո Չավես, հեռանկարում՝ Նիկոլաս Մադուրո՝ իր բոլոր հետևանքներով»:

Աղբյուրը`   Կարեն Հեքիմյան