«Նորաստեղծ խաղահրապարակի վտանգների մասին գրությանս պատասխանել են»․ Քրիստինա Վարդանյան

Երևանի ավագանու անդամ Քրիստինա Վարդանյանի ֆեյսբուքյան գրառումը. «Խաչքարերի պուրակում նորաստեղծ խաղահրապարակի վտանգների մասին գրություն էի ուղարկել Երևանի քաղաքապետին՝ առաջարկելով լուծումներ։
Ստացա պատասխանը և ուրախալի է, որ գրեթե բոլոր նշածս կետերը ներառված են առաջիկայում լուծման համար։
Ցանկալի է, որ հետագա աշխատանքներում՝ նախ անհրաժեշտ պայմանները ստեղծվեն, հետո նոր փոքրիկներին խաղալու տարածք տրամադրվեն, քանզի ամենակարևորը՝ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆՆ Է… Հետևողական ենք լինելու մինչև հարցի վերջնական լուծումը։
«Հարգելի՛ տիկին Վարդանյան, ի պատասխան Ձեր 23.12.2025թ. գրության՝ հայտնում եմ.
Համաձայն Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի ներկայացրած տեղեկատվության՝ խաղահրապարակների տեղադիրքի ընտրության հարցը քննարկվել և որոշվել է Երևանի քաղաքապետարանի, Կենտրոն վարչական շրջանի և «Կերոն» հիմնադրամի կողմից։ Օղակաձև զբոսայգու 6-րդ հատվածում կառուցվել է «Կարմրախայտ» խաղահրապարակը, իսկ Խաչքարերի պուրակում՝ «Վիշապագորգ» խաղահրապարակը։ Նախատեսվում է նաև երրորդ խաղահրապարակի ստեղծում՝ Միսաք Մանուշյանի այգում։
Միաժամանակ հայտնում եմ, որ նախատեսվում է 2026 թվականի առաջիկա ամիսներին «Վիշապագորգ» խաղահրապարակի հարակից տարածքում արգելել ավտոմեքենաների կայանումը և ստեղծել կանաչ պաշտպանիչ գոտի (կենդանի ցանկապատ)։
Համաձայն Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի բնապահպանության վարչության ներկայացրած տեղեկատվության՝ Կենտրոն վարչական շրջանի Խաչքարերի պուրակում նորաստեղծ մանկական խաղահրապարակն ամբողջությամբ ավարտուն տեսք չունի, հետևաբար «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը դեռևս նպատակահարմար չի գտնում իրականացնել որևէ փոփոխություն։
Համաձայն Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության ներկայացրած տեղեկատվության՝ նշված ճանապարհահատվածում ավտոմեքենաների կանգառն արգելելու վերաբերյալ կկատարվի ուսումնասիրություն ՀՀ ՆԳՆ ոստիկանության հետ և, ըստ արդյունքների, կտրվի համապատասխան ընթացք:
ՀԱՐԳԱՆՔՈՎ՝ ԿԱԶՄԱԿԵՐՊԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ ՏԵՂԱԿԱԼ, ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ ՌԱՖՖԻ ԳՅՈԶԱԼՅԱՆ»»:

«Խառնաշփոթ՝ Սևանի 20/1 ընտրատեղամասում». Լիա Սարգսյան (տեսանյութ)
3216:06
«Փաշինյանի բլեֆը կարող է թանկ նստել հենց իր վրա». Սուրեն Սուրենյանց
5615:54
14:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները
6215:42
«Ընդդիմադիր պատգամավորնե՛ր, ձեր քվեն հանե՛ք Փաշինյանի քաղաքական թե՛ շահարկումից և, թե՛ հաշվարկից». Վլադիմիր Մարտիրոսյան
6515:24
«Մեր ներցեղային բարոյականության կոդեքսն այսքան ոտնատակ չի՛ եղել, քան այսօր». Վահե Լոռենց
7014:54
Թրամփի հետ կապված WLFI տոկենները կտրուկ անկում են ապրել ավելի քան 50 տոկոսով
11914:36
«Երբ ընդդիմությունը չքվեարկի ալիևյան սահմանադրության օգտին, Փաշինյանը պատրա՞ստ է հրաժարական տալ և հեռանալ». Նարեկ Կարապետյան
8614:12
Անահիտ Մանասյանի ուղերձը՝ կին իրավապաշտպանների միջազգային օրվա առթիվ
7114:00