Հինգշաբթի, 08 հունվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +10 °C

«113 հազար դոլար աշխատավարձ խի՞ ես ստացել. որ մեզ վիրավորե՞ս»․ Էդմոն Մարուքյան

«113 հազար դոլար աշխատավարձ խի՞ ես ստացել. որ մեզ վիրավորե՞ս»․ Էդմոն Մարուքյան
299
Երեկ, 13:42

ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը տեսանյութ է հրապարակել, որում անդրադառնալով հաղորդավար Պետրոս Ղազարյանի ֆեյսբուքյան գրառմանը՝ կապված Մարուքյանի կողմից ջրօրհնեքի կարգի ժամանակ խաչքավոր կանգնելուն, ասել է․ «Ըստ էության, Պետրոսն իր գրառմամբ վիրավորական արտահայտություններ է անում միլիոնավոր քրիստոնյա մարդկանց հասցեին, նրանց հոգևոր զգացմունքներին, որովհետև ձեռ է առնում տարբեր եկեղեցիներում խաչքավոր կանգնած մարդկանց։ Պետրո՛ս, դու ամոթ չունե՞ս, էդ եքա ջանդ առած, սպիտակ մազերդ գլխիդ, ինչո՞վ ես զբաղված։ Դու 113 հազար դոլար աշխատավարձ խի՞ ես ստացել, քեզ էդքան փող խի՞ են տալիս, որ մեզ վիրավորե՞ս»։

Հիշեցնենք՝ երեկ Պետրոս Ղազարյանը գրել էր. «Լավա ձյուդոյի ֆեդերացիայի նախագահին չեն ուզում փոխել, թե չէ կիմանոներով կնկարվեին»:

Աղբյուրը`   Էդմոն Մարուքյան